Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փետրվարի 27-ը Մհերի և Սոնայի համար կրկնակի և նույնիսկ եռակի տոն է լինելու

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Փետրվարի 27-ին Մհերն ու Սոնան մի շարք անակնկալներ կմատուցեն իրենց երկրպագուներին. այդ օրը կկայանա ոչ միայն նրանց համատեղ համերգն, այլեւ տեղի կունենա նրանց «You Are My Life» զուգերգի պրեմիերան, ինչպես նաեւ Մհերը կներկայացնի իր նոր՝ «Ты моя невеста» կոչվող ձայնասկավառակը:

«Փետրվարի 27-ը իմ եւ Սոնայի համար մի քանի իրադարձություններով կնշանավորվի: Շատ ուրախ կլինենք այդ օրը եւս մեկ անգամ մեր երկրպագուներին հաճելի պահեր փոխանցել, բայց համերգը այդ օրվա միակ անակնկալը չի լինի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Մհերն ու պատմեց իր եւ Սոնայի զուգերգի ստեղծման պատմությունը, որն ի դեպ, իրական պատմության հենքի վրա է ստեղծվել.

«Մեր լավ ընկերներից մեկը ցանկացավ իրենց հարսանիքի օրը այս երգը նվիրել իր հարսնացուին: Ըստ իս՝ հրաշալի է որեւէ մեկին երգ նվիրել, քանի որ այն ամենամնայուն նվերն է, ամենաապրող նվերը: Չէ որ ճոխ ու շքեզ նվերներից, ոսկյա զարդերից առավել գեղեցիկ է հենց երգը, որը պատմում է մի սիրո պատմություն: Դե իսկ մենք էլ՝ երգիչներս, մեծ պատասխանատվությամբ ենք զույգերի սիրո պատմությանը կյանք տալիս,- պատմեց Մհերն ու շարունակեց,- Հենց նրանց ցանկությունն էր, որպեսզի այս երգը ես եւ Սոնան կատարենք: Երգի երաժշտության հեղինակն է Արսեն Բարսամյանը, իսկ խոսքերը գրել են Աննա Հովները եւ իմ պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը: Երգը երեք լեզվով է՝ երգել ենք անգլերենով, հատվածներ կան ռուսերենով ու հայերենով»:

«You Are My Life» զուգերգը երգչի խոսքերով առաջիկայում տեսահոլովակ կունենա. «Հավանաբար մարտի սկզբին կնկարահնենք այս երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը կլինի Արդեն Բայադյանը: Արենի հետ հետաքրքիր է աշխատելը՝ նա միշտ ունենում է յուրօրինակ մտքեր»,- նշեց Մհերը:

Հետաքրքրվելով, թե տեսահոլովակում եւս այս երգի իրական հերոսների սիրո պատմությունը կնկարահանվի, երգիչը պատասխանեց. «Իհարկե, նրանք չեն նկարահանվի, բայց նրանց սիրո պատմությունը դերասանները կմարմնավորեն, թե ոչ, ինքս չգիտեմ»:

Մեզ հետ զրույցում Մհերը նշեց, որ փետրվարի 27-ին կներկայացնի նաեւ իր նոր ձայնասկավառակը. «Ինձ համար փետրվարի 27-ը կնշանավորվի նաեւ նրանով, որ այդ օրը կներկայացնեմ իմ «Ты моя невеста» կոչվող ձայնասկավառակը: Այն իմ համանուն երգի անունով եմ կոչել»,- հավելեց Մհերը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Դպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելՏարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել Կարապետյան