ՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել և որսացել են Ուկրաինայի 343 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ԱԹՍ-ները խոցվել են Մոսկվայի տարածաշրջանի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրերում։
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերը հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Մոսկվայի ժամանակով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրության մեջ ԱԹՍ-ները բնութագրել է որպես «ինքնաթիռային տիպի» անօդաչու թռչող սարքեր։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



