Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած ցնցող միջադեպը, երբ ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել է տեղի բնակիչներից մեկի տուն, կրակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան, բնականաբար, լայն արձագանք, անհանգստություն և քննարկումների ալիք է բարձրացրել ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Պատմությունը դեռևս բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր ունի: Անշուշտ, որևէ երկրի պարագայում անհնար է լիովին բացառել առանձին միջադեպերը, սակայն հասարակությանն առաջին հերթին հուզում է բուն հարցադրումը՝ ինչպե՞ս է դա տեղի ունեցել:

Հանրային մտահոգություններն ու անվտանգային հարցադրումները լիովին հասկանալի են, սակայն քննարկումների ֆոնին դիտարկումներն ու քննադատությունները երբեմն ուղղվում են տարբեր հասցեներով, որոնք տվյալ դեպքի հետ անմիջական առնչություն չունեն: Արդյունքում՝ բուն խնդիրը, ըստ էության, որոշակիորեն շեղվում է ու մղվում էմոցիոնալ ընկալումների դաշտ:

Մասնավորապես, քննարկումներում հաճախ հիշատակվում են Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը՝ նրանց վերագրելով տվյալ հատվածում սահմանային պատշաճ հսկողություն չիրականացնելու պատասխանատվությունը: Մինչդեռ, եթե հարցին մոտենում ենք տեղագրական փաստերով, ակնհայտ է դառնում, որ ԱԱԾ Սահմանապահ զորքերն այս կոնկրետ դեպքի հետ առնչություն չունեն:

Փաստացի տվյալներով՝ այն հատվածը, որտեղից ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է սահմանը, ԱԱԾ Սահմանապահ զորքերի պահպանության տակ գտնվող մոտակա տեղամասից և ուղեկալներից հեռու է ավելի քան 50 կիլոմետր: Տվյալ տեղանքում սահմանային վերահսկողությունն իրականացվում է այլ տրամաբանությամբ, և Սահմանապահ ծառայության պատասխանատվության գոտին այդ տարածքի վրա չի տարածվում:

Միևնույն ժամանակ, սա առաջ է քաշում օբյեկտիվ հարցադրումներ. արդյո՞ք սահմանախախտը հստակ տեղեկացված է եղել տեղանքից, թե որտեղով է հնարավոր անցնել՝ ՍԶ պահպանվող տեղամասերից հեռու, և որքանով են տվյալ հատվածում ապահովված տեսադիտարկման համակարգերն ու կանխարգելիչ ինժեներական ենթակառուցվածքները: Սրանք մասնագիտական ու իրավական քննության ենթակա հարցեր են:

Ակնհայտ է, որ տեղի ունեցածը լուրջ անվտանգային հարցեր է բարձրացնում, որոնք հետևողական հասցեագրում են պահանջում: Սակայն, երբ հանրային դիսկուրսում շեշտադրումները ոչ ճիշտ ուղղությամբ են արվում, հարցի լուծումը չի արագանում։ Ուշադրության շեղումը խաթարում է առարկայական քննարկումը և խանգարում բուն անվտանգային խնդիրների արդյունավետ ու համակարգված հասցեագրմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր