ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕրեր առաջ ՈւԵՖԱ-ն հաստատել էր, որ Մադրիդի «Ռեալից» փաստաթղթեր է ստացել այսպես կոչված «Նեգրեյրայի գործի» վերաբերյալ, որը կապված է «Բարսելոնայի» կողմից Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահին կատարված աղմկահարույց վճարումների հետ։
Ինչպես հաղորդում է OK Diario-ն, մադրիդյան ակումբը խնդրել է ՈւԵՖԱ-ին հնարավորինս շուտ որոշում կայացնել այս հարցի շուրջ։ Սակայն եվրոպական ֆուտբոլային կառույցն ի պատասխան հորդորել է «արքայական» ակումբին պահպանել հանգստություն և զինվել համբերությամբ։ Նշվում է, որ դատավարությունն ու գործի քննությունը կտևեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՈւԵՖԱ-ն «Ռեալից» ստացել է մոտ 50 հազար էջից բաղկացած տեղեկատվական փաթեթ։
Հավելենք, որ Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ կատալոնացիներին զիջելով 6 միավորով։
ArmSport



