Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք Ռուսաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվային Ուկրաինայի հետ անհրաժեշտ է ոչ թե ժամանակավոր հրադադար, այլ երկարատև խաղաղություն։
«Ինչպես երեկ ասաց նախագահը, մեզ հրադադար պետք չէ, մեզ խաղաղություն է պետք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Կիևը չի ցուցաբերում համապարփակ համաձայնագրերի հասնելու պատրաստակամություն, մինչդեռ առանձին, մասնատված պայմանավորվածությունները, ըստ նրա, չեն կարող մոտեցնել խաղաղ կարգավորմանը։
Past.am-ի փոխանցմամբ՝ Պուտինը նման հայտարարություն արել էր հոկտեմբերի 1-ին՝ «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի տարեկան լիագումար նիստի ընթացքում՝ ընդգծելով տևական խաղաղության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։
Past.am-ի տեղեկություններով՝ ռուսական կողմի այս դիրքորոշումը հնչել է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։



