Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերրի Դայերին։
Նախագահը ողջունել է քաղաքապետի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման փոխայցելությունները նպաստում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։
Ջերրի Դայերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստան այցը կարևոր է իր համար՝ հաշվի առնելով նաև Ֆրեզնոյում հայկական համայնքի նշանակալի ներկայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



