Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու օրվա կարգացուցակի պահպանմանն ու երեկոյան անվանականչի անցկացմանը։ Այս մասին հայտնում է ՊՆ-ը։
«Նախարարը հետևել է երեկոյան անվանականչին և զորամասում իրականացվող այլ միջոցառումներին։
Ստուգայցի ընթացքում արձանագրված թերությունների վերացման վերաբերյալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ սահմանելով սեղմ ժամկետներ։
Նախարարը շեշտել է, որ օրվա կարգացուցակը պետք է պահպանվի անշեղորեն, իսկ արձանագրված թերությունները սահմանված ժամկետում վերացվեն»,-ասված է հաղորդագրության մեջ։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը
5
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...



