Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է մի նախաձեռնության, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների մեղմացում։ Այս մասին հայտնել է The Atlantic ամսագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա աղբյուրների տվյալներով՝ մի քանի ամիս առաջ այս գաղափարը Թրամփին էր ներկայացրել Բելառուսի հարցերով նրա հատուկ բանագնաց Ջոն Քոուլը։ Նրա առաջարկը նախատեսում է ռուսական տնտեսության նկատմամբ ամերիկյան սահմանափակումների մի մասի թուլացում՝ Մոսկվայի կողմից մի շարք բանտարկյալների ազատ արձակման դիմաց։
Ենթադրվում է, որ դա ԱՄՆ-ին թույլ կտա շահավետ գործարքներ կնքել ռուսական նավթի, դիզելային վառելիքի, հազվագյուտ հողային մետաղների և այլ հումքային ապրանքների վերաբերյալ։ Հրատարակությունը նշում է, որ նախաձեռնությունը վաղ փուլում է և նախկինում դրա մասին չէր հաղորդվել։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



