«Ժողովուրդ». ԴԱՀԿ-ը կամաց-կամաց վերածվում Է տոնավաճառի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այժմ Էլ Եգիպտական հուշանվերներ Է վաճառքի հանել։ Մասնավորապես, ԴԱՀԿ-ն աճուրդի Է հանել Եգիպտական մոտիվներով նկար-պապիրուս «Թութանհամոնի մեղրամիսը», առանց շրջանակի, գույնը՝ դեղին, լայնությունը՝ 39 սմ, երկարությունը՝ 60 սմ։ ԴԱՀԿ-ն վստահեցնում Է, որ նկար-պապիրուսը լավ վիճակում է։
Բացի այս՝ ԴԱՀԿ-ն վաճառում Է ևաև եգիպտական մոտիվներով սուրճի բաժակներ՝ իրենց ափսեներով բաժակները դեղին են, մեջը՝ սպիտակ, ափսեները՝ դեղին, եզրագծերը՝ մուգ շագանակագույն՝ ոսկեգույն նախշերով, վրան՝ Եգիպտական մոտիվներով նկար։ Սուրճի բաժակները 6 հատ են և վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ 11.250 դրամ։ Մի խոսքով եթե այսպես շարունակվի, ապա ԴԱՀԿ-ը կամաց-կամաց վերածվելու Է տոնավաճառի, միայն մեկ տարբերությամբ, որ այստեղ տեսականին այդքան մեծ չէ, եւ քանակն էլ սահ– մանափակ է՝ էժան գներով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



