Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net–ը «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը անամոթաբար ստում է ՀԱՊԿ-ի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ իր տեսաբլոգում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ պնդում է, թե Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը անգործություն են ցուցաբերել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում ես անձամբ մասնակցել եմ ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու վերաբերյալ փաստաթղթի մշակմանը։ Այդ փաստաթղթում, որը ես այն ժամանակ պատրաստել էի մեկ այլ խորհրդականի հետ համատեղ, մենք հղում էինք կատարել 4-րդ հոդվածին, որը ենթադրում է «անհապաղ արձագանքում»։ Նիկոլից [Փաշինյանից] դեպի ԱԳՆ ճանապարհին փաստաթուղթը փոխվեց, հղում կատարվեց 2-րդ հոդվածին, ինչը նշանակում է «խորհրդակցությունների նախաձեռնում», այլ ոչ թե ակտիվ արձագանքում։ Երբ այն հասավ ԱԳՆ, պարզվեց, որ փաստաթուղթն իրականում այդպես էլ չի հասել ՀԱՊԿ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում չի դիմել ՀԱՊԿ-ին։ Սա փաստ է։ Ուստի, նրանք կարող են մեղադրել միայն իրենք իրենց։ Կրկնում եմ՝ նրանք ստում են, անամոթաբար ստում են։

Երբ շատ ավելի ուշ սահմանին խնդիրներ առաջացան, Հայաստանն իսկապես դիմեց ՀԱՊԿ-ին։ Նկատի ունեցեք՝ դա արվեց 2-րդ հոդվածի շրջանակում։ Իսկ ի՞նչ է դա նշանակում. «խորհրդակցությունների նախաձեռնում, հանդիպումներ, որոշումների կայացում» և այլն։ Ավելին, այդ տարի Հայաստանն էր նախագահում կազմակերպությունում։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի ղեկավարն էր, սակայն հիմա ինքն էլ պնդում է, թե «ՀԱՊԿ-ը ոչինչ չի արել»։ Հարց է առաջանում՝ ու՞մ պետք է ուղղված լիներ դիմումը, իհարկե տվյալ ժամանակահատվածի ՀԱՊԿ ղեկավարին, իսկ դա Նիկոլ Փաշինյանն էր։ Հայց ներկայացվեց համաձայն 2-րդ հոդվածի։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարները հավաքվեցին և գիշերվա ընթացքում նախապատրաստեցին փաստաթղթեր, որոնք արդեն իսկ համաձայնեցված էին Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես չեմ մանրամասնի այն կոնկրետ միջոցառումները՝ ինչպիսիք են ՀԱՊԿ ուժերի տեղակայումը Հայաստանի տարածքում կամ սահմանի երկայնքով, դիտորդների ներկայությունը և այլն, սակայն առավոտյան Նիկոլ Փաշինյանը չստորագրեց փաստաթուղթը։ Հայաստանը միակ երկիրն էր, որ հրաժարվեց ստորագրել այն»,- հայտարարել է Կարապետյանը։

Նախկին նախարարը նաև քննադատել է Փաշինյանին ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքների համար: «Եթե ՀԱՊԿ-ն այդքան վատն է, ինչո՞ւ դուրս չեք գալիս։ Ասում եք՝ «գագաթնաժողով է սպասվում, եթե մեզ հեռացնեն՝ կհեռանանք»։ Եթե ձեզ դուր չի գալիս, ինչո՞ւ պարզապես դուրս չեք գալիս։ Շրջվեք ու հեռացեք։ Արժանապատվությամբ ասեք. «Ես հեռանում եմ» (ի վերջո, մենք անկախ պետություն ենք): Ինչո՞ւ եք մնում այնտեղ։ Կամ էլ պարզապես լռեք»,– ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար Մելոյան