Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, այնքան աշխույժ ու շարժուն էր, որ մինչև դպրոց հաճախելը տարի չի եղել, որ իրեն չվնասեր, ձեռքը կամ ոտքը չկոտրեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վազգենի մայրիկը՝ տիկին Մելինեն։ Վազգենը ծնունդով Վարդենիսից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այստեղ է դպրոց հաճախել, իսկ իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի դեղագործական բաժնում։ Այն ավարտելուց հետո մեկնել է ծառայության։ Մայրիկն անկեղծանում է՝ դպրոցական տարիներին որդին սովորելու հետ սեր չուներ։ «Այսպես ասեմ՝ գրավորի, գրելու հետ սեր չուներ, եթե պետք է պատմեր, բանավոր ներկայացներ դասը, խնդիր չկար։ Բայց, երբ արդեն ծառայում էր, զրույցներից մեկի ժամանակ անկեղծացավ՝ ափսոսում եմ, որ լավ չեմ սովորել։ Ասաց՝ միայն զղջում եմ, որ չեմ սովորել։ Ես էլ արձագանքեցի՝ ուշ չէ, կզորացրվես, անպայման կրթությունդ կշարունակես»։

2019 թվականի հուլիսի 14-ին Վազգենը զորակոչվում է ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ «Մարտունի 2»-ում։ Տիկին Մելինեն նշում է՝ որդին անհամբերությամբ էր սպասում բանակ մեկնելուն։ «Շատ էր ուզում ծառայել։ Աղջկաս ամուսինը զինկոմիսարիատում էր աշխատում, պատմում է՝ ամեն օր Վազգենը գնում էր զինկոմիսարիատ, թե՝ իմ ծանուցագիրը տվեք, ես գնամ բանակ։ Սիրով մեկնեց, նույն սիրով էլ ծառայեց։ Երբեք իրենից բողոք, դժգոհություն չեմ լսել։ Չեմ լսել, որ ասի, թե ինչ-որ բանի կարիք ունի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Այդ օրն իր հետ խոսել չկարողացա։ Զրուցել ենք սեպտեմբերի 28-ին։ Այնպես էր խոսում, որ իբր ամեն ինչ նորմալ է։ Իրեն թվում էր՝ մենք Հայաստանում տեղյակ չենք, թե Արցախում ինչ է կատարվում, որ պատերազմ է սկսվել։ Ասում էր. «Այստեղ հանգիստ է, ոչ մի բան չկա, մի անհանգստացեք, ես լավ եմ»։ Ամեն օր չէինք խոսում, բայց ամեն դեպքում իր հետ կապ ունեինք։ Նա սեպտեմբերի 25ին էր բարձրացել դիրքեր, երկու օր հետո պատերազմը սկսվեց։ Երբ իրեն հարցնում էի, թե որտեղ է, արձագանքում էր. «Մա՛մ, մեր դիրքերում եմ»։ Ես այդպես էլ մինչև վերջ չիմացա, թե նա կոնկրետ որտեղ է եղել։ Հոկտեմբերի 21-ին ժամը երեք անց 14 րոպեին խոսել եմ իր հետ։ Խոսել ենք երեք րոպե 19 վայրկյան։ Երբ իր հետ խոսում էինք, միշտ ձայնին ուրախ ելևէջներ էր հաղորդում, որ ամեն ինչ լավ է։ Բայց վերջին զանգի օրը շատ տխուր էր։ Էլի չասաց, թե որտեղ է։ Հարցրեցի, թե ինչո՞ւ չէր զանգում, արձագանքեց՝ հեռախոսները լիցքավորում չունեին։ Ես այդ պահին ձայն լսեցի, կարծես հրետանու ձայն լիներ։ Վազգենին հարցրեցի, թե ինչ ձայն է՝ Վազգե՛ն, թուրքե՞րն են։ «Չէ, մա՛մ, մերոնք են, մերոնք են»։ Կարծես ցանկանար շուտ անջատել հեռախոսը։ Ամուսինս զինվորական է, այդ պահին նա էլ Քարվաճառում էր։ Խնդրեցի իրեն, որ հայրիկին էլ զանգի, գոնե մի քանի բառ էլ նրա հետ խոսի, ասաց. «Լավ, մա՛մ, լավ»։ Դա մեր վերջին զրույցն էր։ Մեկ օր անցավ, երկու, երեք... Սկզբում մտածում էի՝ գուցե հեռախոսները լիցքավորում չունեն, բայց հետո արդեն անհանգստությունս մեծացավ։ Զանգահարում էի բոլոր այն համարներին, որոնցով նա ինձ զանգել էր։ Բայց ոչ մի հեռախոսահամար չէր պատասխանում։ Զանգում էինք այն համարին, որով նա վերջին անգամ զանգահարել էր, բայց մեր զանգերին կրկին չէին պատասխանում։ Դա կամավորականի հեռախոսահամար էր եղել։ Նա իմացել էր, որ Վազգենս զոհվել է, և մեր զանգերին չէր պատասխանում, չգիտեր՝ ինչպես այդ լուրը հայտնել»։

Հետո հայրիկը կարողանում է մեկը մյուսի միջոցով կապեր ստեղծել, և պարզվում է, որ Վազգենը Վարանդայում (Ֆիզուլի) է եղել։ «Մենք պնդում էինք, որ նա «Մարտունի-2»ում է, բայց հետո իմացանք, որ պատերազմի երկրորդ օրն են իրենց իջեցրել դիրքերից։ Հետո պարզվեց, որ հոկտեմբերի 6-ին իրենց տարել են Ջրական, մի քանի օր շրջափակման մեջ են եղել։ Մի կերպ դուրս են եկել, այլ վայր են տեղափոխել, իսկ վերջում բերել են Վարանդա՝ Ելիսար։ Իրենց ասել են՝ այստեղ երեք օր կմնաք, երբ այստեղից իջնեք, ձեզ կոչում կտան։ Սա մեզ կամավորական տղաներից մեկն է պատմել, հակառակ դեպքում այս տեղեկություններն էլ չէինք ունենա»։

Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ ժամը վեցին, Վազգենն ու իր մարտական ընկերները զոհվել են։ «Իր մահվան վկայականի մեջ որպես Վազգենիս զոհվելու օր նշված էր հոկտեմբերի 23-ը։ Երբ իր մահվան առաջին տարելիցը նշեցինք, նկարներ, նյութեր հրապարակեցինք, ողջ մնացած տղաներից մեկն ինձ գրեց. «Տիկին Մելինե, մեր դեպքը հոկտեմբերի 22-ին է եղել»»։ Զոհվելուց մեկ ամիս անց է Վազգենը տուն «վերադարձել»։ «Տղաների զոհվելու գիշերը նրանց մարմինները տեղափոխել են։ Բայց տղաս անճանաչելի է եղել, դրա համար չէինք կարողանում իրեն գտնել։ Արյուն էինք հանձնել, և նոյեմբերի 20-ին իրեն գտանք։ Մեկ ամիս հույսով ապրեցի, որ կարող եմ տղայիս ողջ գտնել, բայց... Մյուս կողմից էլ՝ գոնե գտա իմ տղային, գոնե կարող եմ իրեն այցելել ու ծաղիկներ տանել»։

Վազգենը քույրիկ ունի։ Հենց նա էլ դարձել է ընտանիքի ապրելու շարժիչ ուժը։ Տիկին Մելինեն նշում է՝ երկու թոռնիկներն են իրենց ապրեցնում։

Հ. Գ. - Վազգեն Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա Գասպարյան