Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով
ՔԱՂԱՔԱԿԱՆՉինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է, Չինաստանի առաջնորդը հատուկ չվերթով Պեկինից մեկնել է այսօր՝ կեսօրից հետո։ Սի Ծինփինին ուղեկցում են նրա ժկինը՝ Պեն Լիյուանը, Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ցայ Ցին և այլ պաշտոնատար անձինք։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Չինաստանի ԱԳՆ-ն, Չինաստանի նախագահի այցն ԱՄՆ-ում տևելու է սեպտեմբերի 23-ից 25-ը։ Վաշինգտոնում նա բանակցություններ կվարի իր ամերիկյան գործընկերոջ հետ։
Հիշեցնենք, որ Թրամփը նույնպես այցելել է Չինաստան այս տարի՝ մայիսի 13-ից 15-ը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



