Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ՝ ուղղված բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող վարքագծի ձևավորմանը։
Հանրային իրազեկման գործընթացում ներգրավված են մեծ թվով փրկարարական ծառայողներ, որոնք հանրային վայրերում, հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում բարձրախոսների և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացնում են իրազեկման գործողություններ։
Միաժամանակ, մարդաշատ վայրերում փակցվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ պաստառներ, բաժանվել են տեղեկատվական թռուցիկներ, նաև քաղաքացիների շրջանում իրականացվում են բացատրական աշխատանքներ։
Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով իրականացվում է հերթապահություն։
Իրազեկման միջոցառումներին զուգընթաց՝ անտառածածկ և բուսածածկ տարածքներում փրկարարական ծառայողները և էկոպարեկները համատեղ իրականացնում են հրդեհային իրավիճակի մշտադիտարկում։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն, խստորեն հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը, իսկ հրդեհավտանգ իրավիճակների դեպքում զանգահարել 112։



