Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն

ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել հարազատ «Կամպ Նոուն»՝ 2027/28 մրցաշրջանի մեկնարկին մարզադաշտի տանիքի տեղադրման աշխատանքներն ավարտելու նպատակով: Կատալոնական ակումբի ղեկավարությունը նաև հաստատել է Spotify վերակառուցման նախագծի համար լրացուցիչ 510 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթը, ինչի արդյունքում աշխատանքների ընդհանուր արժեքը հասնում է գրեթե 2 միլիարդ եվրոյի։

Ակումբի գանձապահ Ֆերան Օլիվեն տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ հաստատել է նախնական պլանը. Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանը կավարտի «Կամպ Նոուում», սակայն 2027/28 մրցաշրջանի առաջին հատվածը կանցկացնի Օլիմպիական «Մոնժուիկ» մարզադաշտում։ Ակնկալվում է, որ Իսպանիայի գործող չեմպիոնները վերջնականապես «Կամպ Նոու» կվերադառնան 2028 թվականի հունվարին։

Ներկայումս «Կամպ Նոուի» տարողունակությունը սահմանափակված է 62 000 նստատեղով, քանի որ շահագործվում է երեք տրիբունաներից միայն երկուսը։ Ըստ Օլիվեի՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը երրորդ հարկաբաժնի աստիճանական բացման շնորհիվ այդ թիվը կհասնի 75 հազարի։ 2028-ի հունվարին վերադարձի ժամանակ մարզադաշտը կտեղավորի 95 հազար հանդիսական, իսկ արդեն 2028/29 մրցաշրջանի մեկնարկին, երբ շինարարությունն ամբողջությամբ ավարտվի, տարողունակությունը կհասնի առավելագույն 105 հազարի։

2023 թվականին մեկնարկած վերակառուցման աշխատանքներն ընթանում են լուրջ ուշացումներով, ինչը մեծ ֆինանսական հարված է հասցրել ակումբին: Այդ իսկ պատճառով ակումբի անդամները ստիպված էին հաստատել 510 մլն եվրոյի նոր փաթեթը՝ նախագծի ձգձգումների տնտեսական վնասները ծածկելու համար։

Ակումբի պաշտոնական հայտարարության համաձայն՝ գործարքը բաղկացած է երկու բաղադրիչից.

300 մլն եվրո ուղղվելու է մարզադաշտի շինարարության ավարտին։ Նախագծի ծավալները զգալիորեն գերազանցել են նախնական պլանները՝ նոր հարմարությունների և տեխնոլոգիական բարդ լուծումների ավելացման պատճառով։

210 մլն եվրո ներգրավվելու է արժեթղթերի երկու թողարկումների միջոցով (յուրաքանչյուրը՝ 105-ական մլն եվրո, 2026թ․ հուլիսին և նույն տարվա հոկտեմբեր-նոյեմբերին)։ Դրանք ունեն մինչև 10 տարի մարման ժամկետ, ֆիքսված տոկոսադրույքներ և երաշխավորված են Լա Լիգայի և ՈւԵՖԱ-ի մրցաշարերի ապագա հեռուստատեսային եկամուտներով:

«Բարսելոնան» մեծ հույսեր է կապում նախագծի ավարտի հետ՝ ակնկալելով եկամուտների կտրուկ աճ տոմսերի վաճառքից, VIP հյուրընկալությունից, թանգարանից և հարակից այլ գործունեություններից։

Ժամանակացույցի հետ կապված ակումբն այլևս սխալվելու տեղ չունի, քանի որ ՈւԵՖԱ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է՝ 2029 թվականին նորացված «Կամպ Նոուն» վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ կհյուրընկալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի