2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Ադիգեայի Հանրապետությունում երկու տարեկան երեխան ընկել է բնակարանի հինգերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել։ Միջադեպի մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Դեպքը տեղի է ունեցել Մայկոպի Սպորտիվնայա փողոցում։ Իրավապահների փոխանցմամբ՝ երեխան տանը եղել է մոր հետ, սակայն մի պահ մնացել է առանց հսկողության։ Տղան բարձրացել է պատուհանագոգին, բացել պատուհանը և ընկել ներքև։
Ինչպես գրում է Past.am-ը, երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Դեպքի առնչությամբ նախաքննություն է իրականացվում՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։
Past.am-ի փոխանցմամբ՝ երեխայի վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



