Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին
ԲԼՈԳՀայաստանի անկախության 35-ամյակի ֆոնին կրկին առաջ է գալիս մի հիմնարար հարց՝ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր պետականության անցյալին, հաղթանակներին ու կորուստներին։ Երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը «նոր-նոր է պետություն դառնում» կամ նախկինում եղել է ուրիշ երկրի «վասալը», դա միայն քաղաքական հռետորաբանություն չէ․ նման ձևակերպումները կարող են արժեզրկել անկախ պետականության ամբողջ ճանապարհը։
Զրույցում անդրադարձ է կատարվում նաև սեպտեմբերի 19-ի՝ Արցախի հայաթափման տարելիցին կազմակերպված տոնական միջոցառումներին և այն հարցին, թե ինչ դեր ունի պետությունը հասարակական հիշողության ու վերաբերմունքի ձևավորման մեջ։
Այս թողարկման ընթացքում քննարկում ենք նաև Մերձավոր Արևելքում զարգացող նոր ճգնաժամը՝ Սաուդյան Արաբիայի, Եմենի հութիների, Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների համատեքստում։ Զրույցում զուգահեռներ են անցկացվում Հայաստանի անվտանգային փորձի հետ՝ քննարկելով, թե ինչ են իրականում նշանակում դաշնակցային հարաբերությունները, ինչու դաշնակիցը պարտադիր չէ յուրաքանչյուր իրավիճակում գործի քո ակնկալիքներին համապատասխան, և ինչ դեր ունեն սեփական մարտունակությունը, քաղաքական կամքն ու պետական հաշվարկը։
Անդրադարձ կա նաև նավթի գների աճին, Բաբ էլ-Մանդեբի և Հորմուզի նեղուցների հարցին, Եվրոպայի վերազինմանը, Գերմանիայի ու Ճապոնիայի ռազմականացմանը և փոփոխվող աշխարհակարգում փոքր պետությունների առաջ կանգնած մարտահրավերներին։



