3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեք մարդ է զոհվել, չորսն էլ տուժել է Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Նախնական տվյալներով՝ տուժել է յոթ մարդ, որոնցից երեքը զոհվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ տվյալներով՝ Ստեռլիտամակում այրվում է «Սոլնեչնի» առևտրային համալիրի շենքը։ Ընթանում է հրդեհաշիջում և մարդկանց տարհանում։
Այրվող շենքից դուրս է բերվել 17 մարդ։ Հրդեհի մարումը և կառուցվածքների քանդումը շարունակվում են։ Կրակի դեմ պայքարում են 47 հրշեջ և 16 միավոր տեխնիկա։



