Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չինական կողմը պատրաստ է ամերիկյան կողմի հետ համատեղ բովանդակությամբ լցնել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության կառուցողական հարաբերությունները, ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունը, պատշաճ կերպով կարգավորել տարաձայնությունները, հաստատակամորեն բարձրացնել երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը և նպաստել գլոբալ խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը»,- ճեպազրույցում ասել է նա։
Երկուշաբթի ՉԺՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը սեպտեմբերի 23-ից 25-ը պետական այցով կլինի Միացյալ Նահանգներում։ Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադրված է Վաշինգտոնում չինացի առաջնորդի հետ քննարկել առևտրին, հազվագյուտ հողային մետաղների մատակարարումներին, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներին և համաշխարհային տնտեսությանը վերաբերող հարցեր։



