Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր
ՍՊՈՐՏՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնում են շախմատի ֆեդերացիայից:
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվեց սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի 3-րդ օլիմպիադան:
Հայ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա։



