Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում կանցկացվի 3-րդ «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ը

Սեպտեմբերի 22–26-ը «Գիտուժ» նախաձեռնությունը հրավիրում է մասնակցելու երրորդ համազգային «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ին՝ «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» ուղերձով։ Երևանում և մարզերում երեխաներին, ընտանիքներին և բոլոր հետաքրքրասերներին սպասվում են աստղադիտում, գիտափորձեր, խաղեր, կինոցուցադրություններ ու հանդիպումներ գիտության հետ։

Ծրագրում ընդգրկված են դպրոցների ու մանկապարտեզների համար գիտական և ճարտարագիտական առաջադրանքներով գրքույկներ, հետաքրքիր մրցույթներ արժեքավոր նվերներով, թանգարանային միջոցառումներ, առցանց խաղեր և գիտության մասին փոդքասթներ։ Կանցկացվեն «Հայաստանի նորարարության պատմությունները» ֆիլմաշարի ցուցադրություններ, կամփոփվի «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը։ Այս տարվա նորություններից է նաև «Գիտուժի» և «Այլկերպի» համատեղ ստեղծած «Փոքրիկ տիեզերագնաց» սեղանի խաղը՝ 4+ տարեկանների համար։

  • Հայաստանի ապագան կախված է նաև նրանից, թե այսօր որքան ենք խրախուսում հարցեր տվող, փորձարկող ու լուծումներ փնտրող մարդկանց։ Գիտության շաբաթով ուզում ենք այդ հնարավորությունը հասցնել յուրաքանչյուր դպրոց, մանկապարտեզ ու ընտանիք։ Մեր նպատակն է, որ այդ հետաքրքրասիրությունը շարունակվի ամբողջ տարվա ընթացքում, իսկ գիտությունն ավելի մեծ տեղ զբաղեցնի մեր առօրյայում և Հայաստանի ապագայի մասին մեր որոշումներում։ Նախորդ տարի մեր միջոցառումներին մասնակցել էին 350-ից ավել դպրոցներ ու մանկապարտեզներ, իսկ փառատոնին ունեցել ենք 35,000-ից ավել այցելու, - նշում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «ԼայմՏեխ» և «Earlyone» ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը։

Գիտության շաբաթվա ծրագրին միանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր»՝ ERNA փառատոնը, որի գլխավոր գործընկերը «Գիտուժն» է։ Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ին Բաղրամյան 24 հասցեում՝ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի տարածքում, և կավարտվի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21։00-ին

Գիտության շաբաթվա աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ Տեխնոլոգիական գործընկերն է Team Telecom Armenia-ն, գիտաինտելեկտուալ գործընկերը՝ PMI Science Armenia-ն։

Գործընկերներ՝ «Զանգակ» հրատարակչություն, Վուդս Կենտրոն,  ArmCon Contest, Այլկերպ, Սիվիլնեթ, Արմենպրեսս

Ամբողջական ծրագիրը և մասնակցության մանրամասները՝ armsciweek.am։

Լրատվամիջոցների համար՝ [email protected] | +374 55 343422

Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ