Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանում Պետդումայի ընտրությունների ավարտից հետո ռուբլու փոխարժեքի կտրուկ փոփոխություն չի ակնկալվում։ Այս մասին հայտարարել է «Ալֆա-Ֆորեքս»-ի գլխավոր տնօրեն Գուզել Պրոցենկոն՝ «Պրայմ»-ին տված մեկնաբանությունում։
Նրա խոսքով՝ ռուսական արժույթի դիրքերը ներկայումս պայմանավորված են մի քանի գործոններով՝ նավթի բարձր գնով, Ռուսաստանի ԿԲ-ի 14% հիմնական տոկոսադրույքով և արտահանողների կողմից արտարժութային եկամուտների վաճառքով։
Ֆինանսիստի գնահատմամբ՝ դոլարը վերջին վեց առևտրային օրերին պահպանվել է մոտ 84,65 ռուբլու մակարդակում։ Եթե դոլարը սկսի բարձրանալ, մոտակա թիրախ կարող է դառնալ 85,3 ռուբլին, իսկ այդ մակարդակի կայուն հաղթահարման դեպքում հնարավոր է շարժ դեպի 87 ռուբլի։
Այսպիսով, ինչպես նշում է Past.am-ը, ընտրություններից անմիջապես հետո շուկայում կտրուկ ցնցումներ չեն կանխատեսվում, սակայն ռուբլու հետագա շարժը մեծապես կախված կլինի նավթի գներից, գնաճից և Ռուսաստանի ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունից։



