Մարադոնան սուր քննադատության է ենթարկել Մեսսին
ՍՊՈՐՏԱրգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան անդրադարձել է կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լեո Մեսսի շուրջ պտտվող լուրերին և քննադատություններին:
«Արգենտինայի հավաքականի կազմում հանդես է գալիս աշխահի ուժեղ ֆուտբոլիստը: Նա 4 գնդակ է խփում «Ռեալ Սոսյեդատ»-ին, բայց չի կարողանում կպչել գնդակին ազգային թիմի կազմում: Պետք չէ ոչինչ ասել Մեսսին, նա Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ է՝ ինչպես մյուսները: Մեսսիին ոչ սպանել են և ոչ էլ բռնաբարել են: Ես քննադատում եմ, որ նա ավելի լավ խաղա հավաքականում»,- Մարադոնայի խոսքերը մեջ են բերում արգենտինական ԶԼՄ-ները:
Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, երբ Արգենտինան պարտվեց Չիլիի հավաքականին, Մեսսին մեծ քննադատության արժանացավ արգենտինացների կողմից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



