Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ագարակի 31-ամյա բնակիչն իրացման նպատակով Ջերմուկ է բերում կեղծ խմիչք և ծխախոտ։ Տեղեկությունն իրացվեց Մեղրիի համայնքային ոստիկանների հետ։
Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներն արդյունք տվին սեպտեմբերի 3-ին։ Մեղրիից Ջերմուկ ժամանելիս ժամը 18․30-ին տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց Ջերմուկի բաժին։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու վարած մեքենայում հայտնաբերվեց կեղծ օղու 24 շիշ և տարատեսակ ծխախոտի 1738 տուփ, որոնցից 20-ը՝ առանց որևէ գրառման։
Նախաքննությունը շարունակվում է։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



