Արևմուտքը փորձում է միջամտել Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակին. Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմուտքը փորձում է միջամտել Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակին, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Նրանք բացահայտ կերպով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում մենք դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում», – ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին վերջերս շատ հստակ և խելամիտ խոսել է այս թեմայով՝ ասելով, որ «գուցե Ռուսաստանի հետ սրացումը համապատասխանում է Գերմանիայի կամ Լիտվայի շահերին, բայց ոչ մեր շահերին»։



