Փորձված միջոց՝ աչքերի տակի մուգ շրջանակներից ազատվելու համար
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Աչքերի տակ առաջացող մուգ շրջանակներն ու պարկերը վաղ թե ուշ առաջանում են մեզանից յուրաքանչյուրի մոտ, ինչը հաղորդում է հոգնած և անքուն տեսք։ Սակայն, աչքերի տակի մուգ շրջանակներն ու պարկերը չեն անհետանա, եթե անգամ մի ամբողջ օր հանգստանաք ու քնեք։
Այս բաղադրատոմսը, սակայն, կօգի ազատվել այս խնդիրներից և գեղեցիկ ու թարմ տեսք կպարգևի։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• ½ ճաշի գդալ եղեսպակ (շալֆեյ)
• ½ ճաշի գդալ երիցուկ
• ½ ճաշի գդալ մաղադանոս
• 200մլ նախապես եռացրած ջուր։
Պատրաստման եղանակը.
Նախապես եռացրած ջրի մեջ լցնել վերոնշյալ խոտաբույսերը, թողնել 2 ժամ, այնուհետ այն լցնել սառցե խորանարդներ պատրաստելու համար նախատեսված պլաստիկ տարաների մեջ և դնել սառցախցիկում։
Օգտագործման եղանակը.
Առավոտյան և երեկոյան այս սառցե խորանարդերով նրբորեն մերսել աչքերի շուրջը։ Չորացնել պետք չէ, թույլ տվեք, որպեսզի այն ներծծվի և ինքնուրույն չորանա։
Այս պրոցեդուրայից հետո հնարավոր է աչքերի շուրջը մուգ թվա, սակայն, վախենալ պետք չէ, դա կարող է լինել սառնության պատճառով և մի քանի րոպե անց մաշկը կվերադառնա նորմալ վիճակի։
Փորձեք այս մեթոդը և գործնականում կհամոզվեք, որ կարելի է մոռանալ աչքերի մուգ շրջանակների և պարկերի մասին։



