Թույլ մի տվեք երեխաներին ուտել այս մթերքները
ԼԱՅՖBarometer.am-ը գրում է.
Նրբերշիկներում և տարբեր տեսակի երշիկեղենում պարունակվում են յուղեր, որոնք դժվար են մարսվում, բացի այդ, դրանք պարունակում են գունանյութեր, համային հավելումներ և այլ տարրեր: Երշիկը պարունակում է մեծ քանակությամբ աղ և վնասակար նյութեր, որոնք ազդում են արտազատական, մարսողական և այլ համակարգերի վրա:
Կետչուպները, որոնք մենք գնում ենք խանութներից, պարունակում են, ոչ միայն համեմունքներ և տոմատ, այլ նաև պղպեղ, նատրիումի գլուտամատ, մոդիֆիկացված օսլա, քացախ և կոնսերվանտներ: Հավատացե՛ք, սրանք իսկապես շատ վտանգավոր են Ձեր փոքրիկի առողջության համար, նախքան գնելը կարդացեք պարունակությունը: Իսկ ավելի լավ է պատրաստեք ինքներդ:
Չի կարելի երեխաներին տալ գլազուրապատ, քաղցրով կամ աղով պատված ընկուզեղեն, դրանք կարող են հանդիսանալ կարիեսի առաջացման պատճառ:



