Սևանի հանրային լողափերից մեկում մեքենա է արգելափակվել ձյան մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 22-ին` ժամը 14.40-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ռ. Մ.-ին պատկանող «Միցուբիշի» մակնիշի 31 SS 567 պետհամարանիշի ավտոմեքենան:



