ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»
ԼԱՅՖ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գրագիտության համաշխարհային օր, Ֆիզիոթերապիայի համաշխարհային օր, Լրագրողների համերաշխության համաշխարհային օր, Անդորրա՝ Ազգային օր (Մերիտշել յան աստվածամոր օր), Մակեդոնիա՝ Անկախության օր, Մալթա՝ Հաղթանակի օր։
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1701– Մխիթար Սեբաստացին Կոստանդնուպոլսում հիմնադրել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը, իսկ 1717 թվականի նույն օրը Վենետիկում՝ Մխիթարյան միաբանությունը:
1846 –ծնվել է հայկական ծագումով բրիտանացի մեծահարուստ գործարար Փոլ Չաթերը։
1877 –ծնվել է երգիծաբան–նովելիստ Առանձարը։
1889– ծնվել է կոմպոզիտոր, երաժիշտ Ալեքսանդր Ալեքսանդրյանը:
1919–Էրզրում է հասել թուրքերին տրամադրվող խորհրդային օգնության առաջին խմբաքանակը, և Անկարայում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ գեներալ Քյազիմ Կարաբեքիրը առաջարկել է անմիջապես հարձակվել Հայաստանի վրա։
1922 –ծնվել է դիրիժոր Օհան Դուրյանը։
1973–վախճանվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայել յանը։
1978 –վախճանվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյանը։
2013–վախճանվել է պատմաբան Գարեգին Հարությունյանը։
2016–հրաժարական է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
2019–Արցախում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։
ԱՇԽԱՐՀ
117–վախճանվել է Հռոմի կայսր Մարկոս Ուլփիոս Ներվա Տրայանոսը։
1157–ծնվել է Անգլիայի թագավոր, խաչակիր Ռիչարդ 1–ին Առյուծասիրտը։
1296 –Ֆլորենցիայում տեղի է ունեցել Ծաղկաբեր Սուրբ Մարիամի տաճարի հիմնարկեքը։
1380– Կուլիկովյան ճակատամարտում ռուսները ջախջախիչ պարտության են մատնել Ոսկե հորդայի զորքերին:
1429 – Ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը սկսել է Փարիզյան գրոհը։
1504– Ֆլորենցիայում Միքելանջելոն հանրությանն է ներկայացրել իր նշանավոր Դավիթի արձանը:
1522 –ավարտվել է Ֆերնան Մագելանի առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Մագելանի նավատորմի հինգ նավից վերադարձել է միայն բասկ Էլկանոյի «Վիկտորիա» առագաստանավը, իսկ ճանապարհորդության մեկնած 265 նավաստուց վերադարձել է միայն 18–ը։
1636– ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:
1664–հոլանդական Նոր Ամստերդամ գաղութը հանձնվել է անգլիացիներին և վերանվանվել Նյու Յորք։
1768 –ռուսական Եկատերինա 2–րդ թագուհին հրամայել է բժիշկ Թոմաս Դիմսդեյլին՝ Ռուսաստանում սկսել իրականացնել պատվաստումներ ծաղիկ հիվանդության դեմ։
1791 –փարիզյան Լուվրում նկարիչներն առաջին անգամ ցուցադրել են իրենց ստեղծագործությունները։
1830 –ծնվել է ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Միստրալը։
1841– ծնվել է նշանավոր չեխ երգահան Անտոնին Դվորժակը:
1860 – Միչիգան լճում «Lady Elgin» շոգենավի խորտակվելու հետևանքով զոհվել է շուրջ 300 մարդ։
1886 –հիմնադրվել է ՀԱՀ–ի խոշորագույն քաղաք Յոհաննեսբուրգը։
1888– անցկացվել է Անգլիայի ֆուտբոլի լիգայի առաջին խաղը։
1895 –վախճանվել է «Opel» ընկերության հիմնադիր Ադամ Օփելը։
1900– Տեխասի Գալվեստոն քաղաքում տեղի ունեցած հզոր փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 8000 մարդ:
1914 –Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի մոտ շտաբս–կապիտան Պյոտր Նեստերովը իրականացրել է առաջին օդային խոյահարումը և զոհվել։
1923 –ծնվել է խորհրդային պոետ և հասարակական գործիչ Ռասուլ Համզատովը։
1930– Չիկագոյում Ռիչարդ Դրյուի սկոտչի առաջին փորձնական նմուշը ուղարկվել է գնորդին:
1941–Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերն սկսել են Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) պաշարումը։
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ փորձարկվել է գերմանական «ՖԱՈՒ–2» հրթիռը՝ հոլանդական ծովափից ուղարկվելով դեպի Փարիզ և Լոնդոն։
1949– վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը։ 1951 –Սան Ֆրանցիսկոյում խաղաղության պայմանագիր է կնքվել Ճապոնիայի և դաշնակիցների միջև, ըստ որի, Ճապոնիան հրաժարվել է Հարավային Սախալինից և Կուրիլ յան կղզիներից։
1952 –լույս է տեսել Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վեպը։
1961 –հայտնվել է սրտի հիվանդությունների և ծխելու հետ կապի մասին առաջին տեղեկությունը։
1978– Իրանում շահի դեմ ապստամբող ցուցարարներին ցրելու համար զորքը կրակ է բացել՝ սպանելով նրանցից 122–ին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



