Ուիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել՝ Մոսկվայում և Կիևում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների բանակցություններից հետո։ Այս մասին Ուիթքոֆը հայտնել է X-ի իր էջում։
«Զգալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ լրացուցիչ եռակողմ հանդիպումների անցկացման շուրջ համաձայնության հարցում»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ Կիև այցի ընթացքում ամերիկացի բանակցողներին են միացել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունները՝ հակամարտության դիվանագիտական լուծման ուղղությամբ համատեղ աշխատանք կատարելու համար։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության հասնելու համար գործադրում է բոլոր ջանքերը։
Սեպտեմբերի 5-ին Քուշներն ու Ուիթքոֆը Մոսկվայում հանդիպել են Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ նրանց զրույցը տևել է ավելի քան երեք ժամ և եղել է բովանդակալից, կառուցողական ու չափազանց անկեղծ։
Սեպտեմբերի 6-ին ամերիկացի բանակցողները Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Զրույցի ընթացքում նրանք հայտարարել են, որ ցանկանում են մինչև ձմեռ հասնել հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի։
Հետևեք մեզ՝ այստեղ



