Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանի և գործարար Նարեկ Նալբանդյանի անունների շուրջ շրջանառվող խոսակցությունները վերջին շրջանում կրկին ակտիվացել են։ Մամուլի հրապարակումներում և հանրային քննարկումներում Նալբանդյանին շարունակում են կապել Փաշինյանի և նրա ընտանիքի հետ։

Վերջերս թեմային անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ինքը «սրտի օլիգարխ» չունի, իսկ նման խոսակցություններն արդեն անցնում են տանելիության սահմանները։ Փաշինյանի խոսքով՝ ինքը հանձնարարել է իրավապահներին համապատասխան վարույթներ նախաձեռնել, և եթե ապացուցվի, որ որևէ գործարար փորձում է տպավորություն ստեղծել, թե կապ ունի իր կամ իր ընտանիքի հետ, արձագանքը լինելու է կոշտ։

Հատկանշական է, որ Փաշինյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ քրեական վարույթի նախաձեռնման մասին։

Միաժամանակ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել, որ նման հրապարակումների դեպքում դրանք չեն հերքվում հենց Նարեկ Նալբանդյանի կողմից։ Սակայն նույն օրը Նալբանդյանը հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ՝ կրկին հերքելով իր և Փաշինյանի ընտանիքի միջև որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապի մասին տեղեկությունները։

Past.am-ը փորձել է պարզել՝ արդյոք Նալբանդյանը նախկինում հրապարակայնորեն հերքե՞լ է նման տեղեկությունները։ Հասանելի հրապարակումներն ուսումնասիրելու արդյունքում պարզ է դառնում, որ գործարարը նախկինում ևս անդրադարձել է այդ խոսակցություններին և հերքել դրանք։ Այսինքն՝ «Նալբանդյանը երբեք չի հերքել այդ տեղեկությունները» պնդումը չի համապատասխանում առկա հրապարակային տվյալներին։

Սակայն հարցը միայն հերքման կամ չհերքման մեջ չէ։ Ավելի լայն խնդիր է նման հայտարարությունների հնարավոր ազդեցությունը բիզնես և ներդրումային միջավայրի վրա։ Երկրի ղեկավարի կողմից գործարարների անունների շուրջ նման խոսակցությունների բարձրաձայնումը, ինչպես նաև դրանից հետո քրեական վարույթների նախաձեռնման մասին տեղեկությունները կարող են բիզնեսի համար լրացուցիչ անորոշության մթնոլորտ ստեղծել։

Գործարարների նկատմամբ հնարավոր ճնշումների, սպառնալիքների և իրավապահ գործընթացների շուրջ ձևավորվող անորոշությունը կարող է բիզնեսին ավելի զգուշավոր դարձնել։ Նման պայմաններում ներդրողները կարող են խուսափել նոր ծրագրերից, իսկ գործող ընկերությունները՝ սահմանափակել իրենց ակտիվությունը։

Past.am-ի դիտարկմամբ՝ կանխատեսելի և կայուն բիզնես միջավայրի համար առանցքային են իրավական հստակությունը, հավասար պայմանները և վստահությունը, որ տնտեսական գործունեությունը չի պայմանավորվելու քաղաքական հայտարարություններով կամ առանձին պաշտոնյաների որոշումներով։

Վերջնական արդյունքում նման զարգացումները կարող են անդրադառնալ ոչ միայն առանձին գործարարների, այլև Հայաստանի տնտեսական կայունության և ներդրումային գրավչության վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվումԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Ի՞նչ է թաքնված Սյունիքի «Առնիկայի» աղմկահարույց զեկույցի տակԻրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետԲոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Հրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ոսկու գինը նորից կփոխվի՞․ ինչ է սպասվում շուկայում առաջիկայումԻ՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Իրանի բանակը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում կանխարգելիչ հարվածներ կհասցնի Լատվիան և Լիտվան ցանկանում են դադարեցնել Ռուսաստանից հացահատիկի տարանցումը․ Reuters Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ