Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բարեգործության միջազգային օր, Հնդկաստան՝ Ուսուցչի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1899 - ծնվել է թատերագետ, գրականագետ, արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը:

1904 - ծնվել է գեղարվեստական խոսքի վարպետ Սուրեն Քոչարյանը:

1915- Մուսա լեռան հերոսամարտում հորիզոնում ռազմանավ է երևացել։ Պարզվել է, որ դա ֆրանսիական «Գիշեն» հածանավն է, որ պարեկություն էր կատարում Միջերկրական ծովի այդ մասում։ Հայերը նավապետից օգնություն են խնդրել։

1923 -ծնվել է արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը՝ «Ավետիք Իսահակյան» արձանի ստեղծողը:

1931 - ծնվել է դերասան Լեոնարդ Սարգսյանը:

1943 - ծնվել է ճարտարապետ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը:

1948- ծնվել է կրկեսային ճանաչված գործիչ Սոս Պետրոսյանը։

1948- վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիոլոգ, հոգեբան և բժիշկ Գրիգոր Կեկչեևը:

1963- ծնվել է թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր Աննա Էլբակյանը։

1979- վախճանվել է դերասան և թատերական ռեժիսոր Էդուարդ Մուրադյանը:

1989- վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և երաժիշտ Պարույր Մասիկյանը:

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աֆղանստանի հետ:

2001-ԼՂՀ-ում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

2004- Երևանում ստեղծվել է «Նարեկացի» արվեստի միությունը:

2006-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

2019-կառավարությունը որոշել է 720 մլն դրամ հատկացնել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին աջակցություն տրամադրելու նպատակով։

2023- վախճանվել է օլիմպիական եռակի չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը:

ԱՇԽԱՐՀ

699-ծնվել է արաբ իրավագետ և աստվածաբան, հանաֆիականության հիմնադիր Աբու Հանիֆան:

1568 - ծնվել է իտալացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Թոմազո Կամպանելլան:

1666 - մարել է երեք օր շարունակվող Մեծ լոնդոնյան հրդեհը, վառվել է ավելի քան 10 հազար շինություն:

1698- Ռուսաստանի ցար Պետրոս 1-ինը մորուք կրելու հարկ է սահմանել։

1774 -Միխելսոնի ղեկավարած բանակը Սոլենիկյան բնակավայրի մոտ վճռական պարտության է մատնել Եմել յան Պուգաչովի բանակին:

1800 -Բրիտանիան զավթել է Մալթան:

1857- վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր համարվող Օգյուստ Կոնտը։

1862 -անգլիացի օդագնացներ Գլեյշերը և Կոքսվիլլը օդապարիկով բարձրացել են այդ ժամանակ ռեկորդային համարվող 9 կիլոմետր:

1885 -ԱՄՆ-ում Ջեկ Գամերի ավտոսպասարկման կետում առաջին անգամ տեղադրվել է բենզինի պոմպ:

1905- կնքվել է Պոտսմուդյան պայմանագիրը, որով ավարտվել է Ռուս-ճապոնական պատերազմը։

1914- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում Մառնա գետի մոտ սկսվել է 7 օր տևած՝ պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը՝ երկու կողմից ճակատամարտին մասնակցել է մոտ 2 միլիոն զինվոր։

1918 -Ռուսաստանի Սովնարկոմի դեկրետով սկսվել է «կարմիր տեռորը»:

1941- նացիստական Գերմանիան ամբողջովին գրավել է Էստոնիան:

1946 - ծնվել է տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, Queen խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին (իրական անունը՝ Ֆարուխ Բուլսարա):

1972 - պաղեստինյան ահաբեկչական «Սև սեպտեմբեր» կազմակերպությունը պատանդ է վերցրել Մյունխենի օլիմպիական խաղերին մասնակցող իսրայելցի մարզիկներին, որի արդյունքում զոհվել են Իսրայելի հավաքականի 11 մարզիկ և մեկ գերմանացի ոստիկան։

1977- ՆԱՍՍԱ-ն տիեզերք է ուղարկել «Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը, որը մինչ օրս տիեզերքում է։

1981 -գրանցվել է առաջին ասիացու մահը ՁԻԱՀ-ից:

1997- վախճանվել է ալբանական ծագմամբ կաթոլիկ միանձնուհի, աշխարհահռչակ բարեգործ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզան։

2022 -Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ, տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ դեսպանատան աշխատակիցներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ