Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

tsargrad.tv–ն «Փաշինյանը բոյկոտվում է ամբողջ աշխարհում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդին վերաբերվում է որպես ծախսանյութի. հայերին հնարավորություն է տրվում հեռանալ, եթե հասցնեն։

«Հայերը ճիշտ ռուսների նման են, ուղղակի հայեր են»,– ահա թե ինչ են մտածում ռուսները։ Հայերը հակառակն են կարծում։ Ըստ նրանց, ռուսները հյուսիսային հայեր են։ Եվ խորովածի շուրջ վեճերը չեն դադարում նույնիսկ հանգստյան օրերին։

«Մենք ձեզ տեխնոլոգիական առաջընթաց բերեցինք», - պնդում են ռուսները։ «Երբ մենք եկեղեցիներ էինք կառուցում, դուք դեռ ծառերի վրա էիք», - հակադարձում են հայերը։ Երկու կողմերն էլ ճիշտ են։

«Ինչո՞ւ եք Ռուսաստանում ավելի շատ, քան Հայաստանում», - հարցնում են ամենահամառ վիճաբանողները։ «Որովհետև Ռուսաստանը տունն է, իսկ Հայաստանը՝ գրասենյակը», - բացատրում են հպարտ լեռնեցիները։ Ո՞վ ում կգերազանցի, հարց է։

Նիկոլ Փաշինյանը հայերի համար ավելի վատն է, քան ցեղասպանությունը։ Թեկուզ միայն այն պատճառով, որ հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել վաղուց, մինչդեռ Փաշինյանը դա շարունակում է մինչ օրս։ Եվ ոչ ոք չի կարող տրամաբանորեն բացատրել, թե ինչպես է այդ արկածախնդիրը հասել իշխանության Հայաստանում։ Այդպես են մտածում բոլորը, բացառությամբ այն բազմաթիվ արևմտյան ՀԿ-ների քաղտեխնոլոգների, որոնք ժամանակին չարտաքսվեցին։ Իսկ հիմա արդեն դա անել չի ստացվի։

Ցեղասպանությունը շատ համարձակ մեղադրանք է և պահանջում է հիմնավորում։ Այսպիսով, շատ կարճ ժամանակում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց անել այն, ինչ չէին կարողանում անել բոլոր թշնամական պետությունները, այն է` զրկել Հայաստանին ինքնիշխանությունից և տասնյակ հազարավոր հայերի ուղարկել մահվան։ Փաշինյանին հաջողվեց հրահրել պատերազմ և, ամենակարևորը, պարտվել պատերազմում։ Նա ռազմավարական տարածքները դրեց օտարերկրյա վերահսկողության տակ և, ամեն ինչ հարմարեցնելով հաղթողներին, վերաշարադրեց ամեն ինչ։ Եվ, հետևելով հին ուկրաինական ավանդույթին, նա այդ ամեն ինչի համար մեղադրեց Ռուսաստանին։ Ի դեպ, պատերազմում պարտվելով՝ Փաշինյանը նույնիսկ չանհանգստացավ քաղաքացիական բնակչությանը տարհանելու համար այն տարածքներից, որոնք անցնում էին թշնամուն։ Հարյուր հազարավոր հայեր տարհանվեցին ռուս խաղաղապահների օգնությամբ։ Նրանց տարհանեցին Երևան, որտեղ ոչ ոք նրանց չէր սպասում կամ չէր ողջունում։ Իսկ հետո նրանց տարհանեցին Ռուսաստան, որտեղ նրանք սպասված և ողջունելի էին։ Փաշինյանը խստորեն հավատարիմ է մնում ուկրաինական ավանդույթներին և իր ժողովրդին վերաբերվում է որպես ծախսանյութի։ Դա կարելի է բացատրել այն փաստով, որ, ընդհանուր պլանի համաձայն, այդ երկրի պատմական հողերում Հայաստան չի նախատեսվում։ Հայերին հնարավորություն է տրվում հեռանալ, եթե ժամանակ ունենան, կամ միաձուլվել թյուրքական ժողովուրդների ընդհանուր զանգվածին։

Այնուամենայնիվ, հնարավոր է, որ Հայաստանում ապրող հայերը Ռուսաստանի հետ պատերազմում օգտագործվում են ուղղակի որպես թնդանոթի միս։ Պետք չէ պնդել, որ Հայաստանը «պատերազմի մեջ չէ Ռուսաստանի հետ», և որ «հայերը երբեք չեն կռվի Ռուսաստանի դեմ»։ Դա ասվում էր նաև Ուկրաինայի մասին։ Բայց քարոզչությունը իր գործն անում է։ Նրանք նույնը կանեն նաև Հայաստանում, եթե ամեն ինչ այսպես շարունակվի։

Ամենազարմանալին այն է, որ Ռուսաստանում խորապես համոզված են, որ Հայաստանի քաղաքացիները ինչ-որ կերպ իրենք կհեռացնեն Նիկոլ Փաշինյանին, ընդ որում՝ օրինական ընտրությունների միջոցով։ Հատկապես այն պատճառով, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց բուն Հայաստանում։ Սակայն լիովին կանխատեսելիորեն Ռուսաստանում ապրողներից ոչ մեկին չթույլատրվեց քվեարկել։ Մինչդեռ Հայաստանում Փաշինյանը զարմանալի միջոցներով՝ խարդախության և կեղծիքի միջոցով, կարողացավ քամել իր 49 %-ը, որը իրեն բավարար էր։ Որովհետև ամբողջ ընդդիմությունը պարզապես բանտարկվեց կամ հանձնվեց Ադրբեջանին։ Եվ հիմա ամենաանամոթ ձևով Փաշինյանը Հայաստանը «ինտեգրում է համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը»։

Բացարձակապես բոլորը գիտեն և հասկանում են, որ Փաշինյանը ոչնչացնում է Հայաստանը։ Հայաստանի հայերը հասկանում են դա, Ռուսաստանի հայերը հասկանում են դա, աշխարհի հայկական Սփյուռքը հասկանում է դա։ Նրա դեմ ամբողջ աշխարհում բոյկոտ է հայտարարվել։ Ամերիկյան հայկական կոմիտեի ղեկավարը պահանջում է, որ Փաշինյանի՝ ԱՄՆ այցելությունները անտեսվեն։ Ֆրանսիական Սփյուռքի առաջնորդները հակամարտության մեջ են Փաշինյանի հետ, Փաշինյանի հակառակորդն է արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը:

այաստանի ամենամեծ բարերարը և հովանավորը՝ ռուս գործարար Սամվել Կարապետյանը, ձերբակալված է Երևանում, իսկ նրա բարեգործական հիմնադրամները սառեցվել են։ Իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է հայկական Եկեղեցու ոչնչացմամբ։ Եվ, իհարկե, խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը Հայաստանի գոյության միակ երաշխավորն է։ Եվ ամենազարմանալին այն է, որ Փաշինյանը Հայաստանին տանում է դեպի հարաբերությունների խզում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև հենց հայ ժողովրդի հետ։

Թերևս այս ամենը Ռուսաստանի խղճի վրա է։ Հայկական պատմության մեջ ամենավատ բաները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Ռուսաստանը եղել է թույլ կամ չափազանց զբաղված այլ տարածքներում։ Եվ հիմա «հավաքական Արևմուտքի» դեմ անվերջ պատերազմը խանգարում է Ռուսաստանին կենտրոնանալ Անդրկովկասի վրա։ Բայց այնպես չէ, որ «չի ուզում», պարզապես չի կարող շտապել «փրկել Հայաստանը» հենց հիմա։ ՍակայնՌուսաստանը կարող է փորձել փրկել հայ ժողովրդին, դա պատմության ընթացքում արվել է բազմիցս և հաջող կերպով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Ի՞նչ է թաքնված Սյունիքի «Առնիկայի» աղմկահարույց զեկույցի տակԻրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետԲոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Հրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ոսկու գինը նորից կփոխվի՞․ ինչ է սպասվում շուկայում առաջիկայումԻ՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Իրանի բանակը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում կանխարգելիչ հարվածներ կհասցնի Լատվիան և Լիտվան ցանկանում են դադարեցնել Ռուսաստանից հացահատիկի տարանցումը․ Reuters Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱմիօ Բանկը երկրորդ անգամ ռեկորդային կարճ ժամկետում տեղաբաշխել է պարտատոմսերի ամբողջ ծավալըԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին