Մոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանը
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր մեկնաբանությունն է տվել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ կատալոնական «Բարսելոնա» չկայացած տեղափոխության վերաբերյալ։
«Որպես կանոն, ես միշտ ասում եմ՝ եթե ֆուտբոլիստը դժգոհ է, ապա այդ հարցը պետք է կարգավորվի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, հակառակ դեպքում նա պարզապես չի խաղա։ Սակայն ինձ թվում է, որ մինչև մրցաշրջանի ավարտը Ալվարեսը կարևոր դերակատարում կունենա «Ատլետիկոյում»»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա արգենտինացի հարձակվողն Իսպանիայի Լա լիգայում առայժմ մասնակցել է միայն մեկ հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
Հավելենք նաև, որ այսօր սեպտեմբերի 4-ին մադրիդյան թիմն արտագնա խաղում ուժերը կչափի «Բետիսի» հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



