Թուրքիայի հետախուզության ղեկավարը գաղտնի այցով մեկնել է Աթենք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸստ լրատվամիջիցների՝ Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընն անցյալ ուրբաթ գաղտնի այցով մեկնել էր Աթենք՝ հանդիպելու իր հույն գործընկեր Թեմիստոկլիս Դեմիրիսի հետ։ Այս մասին հաղորդում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:
Կողմերից ոչ մեկը չէր հայտնել այդ մասին։ Հունական աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվել են Արևելյան Միջերկրական ծովի, Սիրիայի, Լիբիայի և Թուրքիա-Իսրայել լարվածության հետ կապված հարցեր, ընդ որում՝ երկու կողմերն էլ ցանկություն են հայտնել պահպանել կայունությունը Էգեյան ծովում։



