«Դու արժանի էիր դրան». Տղամարդը կյանքից զրկել է երկու երեխաներին և զոքանչին, ապա տեսանյութն ուղարկել կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի Վեր-Սոն դեպարտամենտում սեպտեմբերի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 42-ամյա տղամարդը սպանել է իր երկու երեխաներին և սկեսուրին, ապա ինքնասպան եղել։ Այս մասին հաղորդում է Past.am-ը՝ հղում անելով ֆրանսիական Le Figaro-ին։
Իրավապահների նախնական տվյալներով՝ տղամարդը հարձակվել է ընտանիքի անդամների վրա այն համայնքի մեկուսացված հատվածում, որտեղ բնակվում է մոտ 1000 մարդ։
Ըստ քննության նախնական վարկածի՝ տղամարդը տեղի ունեցածը տեսագրել է և տեսանյութն ուղարկել կնոջը՝ նրան ուղեկցելով «Դու արժանի ես դրան» խոսքերով։ Տեսանյութն ուղարկվել է նաև նրա երկու եղբայրներին։
Դրանից հետո տղամարդը ինքնասպան է եղել։
Ողբերգության զոհ են դարձել նրա երկու երեխաները՝ 6 և 9 տարեկան, ինչպես նաև նրանց տատիկը։ Դեպքից հետո դեպքի վայրում հայտնաբերվել է ընտանիքի չորս անդամների մարմինները։
Ըստ Le Figaro-ի՝ տղամարդն աշխատում էր շինարարության ոլորտում։ Նա և կինը ամուսնալուծության գործընթացում էին։ Կինը, ըստ նախնական տեղեկությունների, որոշել էր հեռանալ ամուսնուց՝ նրա դավաճանությունից հետո։
Միաժամանակ, ամռանը զույգը միասին մեկնել էր Հունաստան, և որոշ ժամանակ տպավորություն էր ստեղծվել, թե հարաբերությունները կարգավորվել են։
Սակայն սեպտեմբերի 2-ին կինը մորը հայտնել էր, որ այլևս չի ցանկանում վերադառնալ ամուսնու հետ իրենց տուն և խնդրել էր նրան վերցնել երեխաներին։
Հաջորդ օրը, երբ կինը ժամանել է երեխաներին վերցնելու, տեղի է ունեցել ողբերգությունը։
Ֆրանսիայի իրավապահները շարունակում են դեպքի հանգամանքների ուսումնասիրությունը։ Քննության շրջանակում պետք է պարզվեն հանցագործության շարժառիթներն ու դեպքին նախորդած իրադարձությունների ամբողջական պատկերը։
Past.am-ը հետևում է դեպքի հետագա զարգացումներին։



