Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, որի հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ ականավոր ընդդիմադիր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումներն ու ձերբակալությունները։

Բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը։

Իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գործողություններն ուղղված են պետության տնտեսական և իրավական համակարգերի հիմքերի, ինչպես նաև ժողովրդավարական ու բարոյական նորմերի գիտակցված խաթարմանը։

Դիմում ենք դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներին․ նույնիսկ ամենամութ ժամանակներում կարելի է և պետք է մնալ լուսավոր մարդ, չգնալ սեփական խղճի դեմ և պահպանել ձեր բարի անունը։

Գագիկ Ծառուկյանին ճանաչում եմ որպես մեծ հայրենասերի՝ մարդու, ով իր ուժերով, զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ է կատարել դրա զարգացման, ինչպես նաև Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, ապահովել է տասնյակ հազարավոր ընտանիքների աշխատանքով։

Գիտեմ, որ նրան բազմիցս, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, նախագահների մակարդակով, առաջարկել են բիզնեսով զբաղվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։ Սակայն Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այդ առաջարկներից՝ մնալով իր Հայաստանի հայրենասերը։

Ապօրինաբար զրկելով Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից՝ Փաշինյանը ոչ միայն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը, այլև փորձում է թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ հարևան երկրների իր նոր «խաղաղասեր բարեկամների» համար, որոնք չեն թաքցնում Հայաստանի նկատմամբ իրենց ծրագրերը։

Գագիկ Ծառուկյանի՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին, հետապնդման և ձերբակալության ենթարկվելը չպետք է անտարբեր թողնի որևէ մեկին՝ շարքային քաղաքացուց մինչև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։

Ավելին, ես կասեի՝ առաջին հերթին հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք այսօր պետք է հստակ և բացահայտ արտահայտեն իրենց դիրքորոշումը և ոչ թե գլուխները թաքցնեն ավազի մեջ։

Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է և առաջնորդ, և նույնիսկ գտնվելով բանտում՝ նա շարունակում է մնալ հոգով ավելի ուժեղ և ազատ, քան իրեն հետապնդողները։

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող՝ իրենց վարած ազգային շահերի հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչների ահաբեկումն ու հետապնդումը։

Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ
3 սեպտեմբերի 2026 թ.

Հայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Ոչ մի զորահավաք․ Պուտինը պատասխանել է կարևոր հարցերիԱռաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին «Սրտի օլիգարխ» չունեցող Փաշինյանը, «մոռացված» հերքումն ու իրականությունը Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համարԱնօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ ՊուտինԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո Կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրըԼույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինեն