Մինչև 20:00-ն ջուր չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 3-ին ժամը 12:10-20:00-ն կդադարեցվի Շահումյան գյուղի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 3-ին ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Վ.Շենգավիթ 10, 11 փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 3-ին ժամը 13:00-16:00-ն կդադարեցվի Է. Իսաբեկյան/ Նորքի 8, Լ. Զաքարյան/ Նորքի 7 փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 3-ին ժամը 13:20-19:00-ն կդադարեցվի ք. Արմավիր, Հանրապետության, Ջիվանու, Մյասնիկյան, Սայաթ-Նովա, Չարենցի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



