Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Բիշքեկում ՇՕՍ երկրները և նրանց համախոհները Ռուսաստանի գլխավորությամբ երկու շատ կարևոր մեսիջ են ուղարկում մարդկությանը կամ ավելի ճիշտ՝ Արևմտյան էլիտաներին՝ 1-ին՝ ՄԱԿ-ը ոչ թե պետք է լինի Արևմտյան գերտերությունների գործիքը, այլ պետք է նպաստի, որպեսզի աշխարհում ձևավորվի երկբևեռ քաղաքական համակարգ, քանզի այլևս ոչ միայն Ռուսաստանը, նաև Չինաստանն է բացեիբաց հայտարում, որ աշխարհը այլևս երկբևեռ է, իսկ այն պետությունները, որոնք դեռևս բացեիբաց սա չեն հայտարարում, ոչ թե չեն ցանկանում, այլ դեռևս այդքան քաղաքական համարձակություն չունեն, բայց հոգու խորքում և հաճախ նաև իրենց քայլերի մեջ ցույց են տալիս իրենց պահվածքը, որ այո՝ աշխարհը պետք է լինի երկբևեռ, և 2-րդ կարևորագույն մեսիջը՝ Եվրասիական պետութունները փաստացի հայտարարում են, որ Արևմտյան գերտերությունները չպետք է միջամտեն Եվրասիական պետությունների միջև առկա կոնֆլիկտների մեջ, և առհասարակ գեոպալիտիկ խնդիրների տեսանկյունից Եվրասիան պետք է ինքը իր խաղացողներով լուծի իր պրոբլեները։

Սա նշանակում է, որ Ռուսաստանի այն տեսակետը, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ և ռեգիոնալ խաղացողները իրենք պետք է իրենց միջև լուծեն իրենց կոնֆլիկտները առանց ամերիկյան և արևմտյան գերտերությունների միջամտության, ոչ միայն Ռուսաստանի օֆիցիալ դիրքորոշումն է, սա նաև արդեն Եվրասիական պետությունների մեծամասնության դիրքորոշումն է։

Եվ այս ֆոնին է, որ Թուրքիան հայտարարում է, որ ինքն այլևս իր համար պրեարիտետ չի համարում Եվրամիության անդամ լինելը, Ադրբեջանը հայտարարում է, որ կկասեցնի կամ առհասարակ դուրս կգա Եվրախորհրդից, և ստեղծվում է մի իրավիճակ, որ միայն Հայաստանն է այս տարածաշրջանում Արևմտյան կողմնորոշում ակնհայտ դրսևորում, ավելին՝ այսօրվա հայտարարությունների հիմնական հակառակորդ Միացյալ Նահանգների նախագահի անունն էլ բերում և գրում է իր սահմանին, խոսքը Թրամփի ուղու մասին է։

Մենք որպես ժողովուրդ և պետություն պետք է վերջապես հասկանանք, որ մենք ապրում ենք տարածաշրջանում, որտեղ կան բացի մեզանից ևս այլ պետություններ, մեզանից նաև ուժեղ, ավելի մեծ, ավելի բարձր դիմադրողականությամբ, և այլն, և այլն, և այլն։

Եվ մենք չենք կարող մեր անվտանգությունն ու մեր ցանկաութունները կառուցել այնպես, որ դրանք բավարարեն միմիայն մեզ, մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ է ուզում մեր շրջապատը, մեր շրջապատի խոշոր խաղացողները և մեր շահերը այնպես կառուցենք, որ չհակադրվեն մեր շրջապատի շահերի հետ, հակառակ պարագայում մենք կդառնանք իզգոյ շրջապատում, թշնամի՝ մեր բարեկամների շրջապատում, և մեզ հենց մեր բարեկամներն ու հարևանները կպատժեն նրա համար, որ մենք խախտում ենք ընդհանուր պատկերացումներն ու կոնցեպցիան, և սա կոչվում է գեոպալիտիկա, սա կոչվում է քաղաքագիտություն, որով որպես կանոն հաջողակ երկրներում զբաղվում են խելացի մարդիկ, մարդիկ, ովքեր կարողանում են պոպուլիզմից, անձնական ամբիցաններից դուրս գիտական թեզերով նաև հիմնավորել իրենց պետական շահերը և առաջնորդվել բացառապես հենց այդ պետական շահերով՝ թույլ չտալով, որ սեփական երկիրը դառնա գործիք այլ պետությունների՝ մեր դեպքում կոնկրետ Արևմուտքի գեոպալիտիկ շահերի համար։

5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ, որովհետև Արևմուտքն ամեն ինչ անելու է, որպեսզի փչացնի հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանը դարձնի Ռուսաստանի համար պոտենցիալ կամ իրական թշնամի պետություն, իսկ հիմա արդեն ձեր աչքով եք տեսնում, որ 2 լարի վրա խաղալ հնարավոր չէ, տեսնում եք նաև գերհզոր պետությունների հայտարարությունները և այն ինչ տեղի է ունենում աշխարհում, հետևաբար այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական հարց՝ Հայաստանը երկու լարի վրա այլևս չի կարող խաղալ, հիմա մենք գնում ենք Արևմուտք, թե՞ կանգնում ենք Ռուսաստանի կողքին։

Բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, նրանք պարտվեցին և հիմա նրանք էլ պետք է կողմնորոշվեն, եթե շարունակելու են պնդել, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, ուղղակի Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվում, ապա նրանք կամ տգետ են կամ ընդամենը ուզում են ժուլիկությամբ իշխանության գալ՝ թքած ունենալով մեր պետության անվտանգության վրա։

 Դրա համար արդեն բոլորը պետք է հստակ հայտարարեն իրենց դիրքորոշումը, իրենք ուզում են Հայաստանը տանել Արևմուտք և դարձնել գործիք գեոպալիտիկ խաղում այնպես ինչպես Ուկրաինան է, Մոլդովան է և մյուս պոսովետական երկրները, որոնք կփորձեն շարժվել դեպի Արևմուտք, թ՞ե ցանկանում են, որ Հայաստանը ամուր կանգնի Ռուսաստանի կողքին, լուծի իր անվտանգության խնդիրը և սկսի զարգացնել սեփական սուվերեն, անկախ պետությունը, մնացած բոլոր խոսակցությունները անիմաստ են և ժամանակավրեպ։

Մհեր Ավետիսյան 

«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ