Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստը մնում է փաստ, որ արդեն երկրորդ դատավորը հրաժարվեց քննել աշխարհիկ իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու հովվապետի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսների, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ մեղադրանքով «գործը»:

Առանցքային խայտառակությունը, չենք վախենա այդ բնորոշումը տալուց՝ խարա՛նը, ցավոք, արդեն արձանագրված է. քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում, հայկական աշխարհիկ իշխանության ղեկավարի պահանջով քրեական հետապնդում է իրականացվում ու դատ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Սա խայտառակագույն փաստ է: Թե՛ բարոյական, թե՛ կրոնական, թե՛ հասարակական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով: Թե՛ պատմականորեն:

Հայոց անկախ պետականության մեջ աշխարհիկ իշխանության քմահաճույքով հալածվում է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևորականությունը՝ Վեհափառի գլխավորությամբ:

Բայց գանք բուն դատերին: Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 7-ին Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննել:

Դատավոր նշանակվեց նույն դատարանի մեկ այլ անդամ՝ դատավոր Սերժ Ռուշանյանը: Նա էլ, ինչպես հայտնի է, օրերս տեղի ունեցած դատական նիստում Վեհափառի և եպիսկոպոսների «գործը» որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատավորը հայտարարեց, որ ընդդատության խնդիր է տեսնում։

Հարկ է նկատել, որ իրավագիտական հանրույթը միանշանակ չընդունեց դատավորների այդ որոշումները: Այո, կան փորձառու իրավաբաններ, որոնք ասում են, որ այստեղ խնդիր կա. ի մասնավորի, դատավորները, մեղմ ասած՝ անհասկանալի պատճառաբանություններով են հրաժարվում քննել այս խայտառակ «գործը»:

Բայց, եթե խնդիրը դիտարկենք ոչ միայն զուտ իրավաբանական տեսանկյունից, ապա բավականին նկատելի նրբերանգներ պետք է արձանագրենք:

Առաջինն, ինչ ակնհայտ է, քաղաքական մեծամասնության և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական իշխանության նկատմամբ իրականացվող ճնշումները, ահաբեկումներն ու շանտաժն են: Գաղտնիք չէ, որ դատական ու իրավապահ համակարգերը գործում են վախի մթնոլորտում: Իսկ վերջին ճեպազրույցում էլ Փաշինյանը բացեիբաց սպառնալիքներ հնչեցրեց ինչպես իրավապահ, այնպես էլ՝ դատական մարմինների ներկայացուցիչների հասցեին:

Բայց մյուս կողմից՝ չնայած գործադիր իշխանության տոտալ ճնշումներին, արդեն երկրորդ դատավորն է, որ հրաշալի գիտակցելով իր քայլի հնարավոր հետևանքները (սկսած պաշտոնանկությունից, վերջացրած՝ կալանավորմամբ), գործնականում հրաժարվում է քննել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ դատարան բերված «գործը»:

Կարճ ասած՝ մարդիկ չեն ցանկանում մտնել այդ մեղքի տակ, չեն ուզում իրենց ու իրենց մերձավորներին թողնել «Վեհափառ դատողի» անջնջելի խարանի տակ:

Չնայած, այս դեպքում էլ շատ փորձագետներ գտնում են, որ հենց վախի մթնոլորտի պատճառով են դատավորները ոչ թե ուղղակի մերժում «գործը», այլ իրենցից «գցելու» պատճառաբանություններ բերում: Ու, ըստ այդ իրավաբանների, այստեղից էլ, կարծես, յուրօրինակ «մրցություն» է սկսվել, թե որ դատավորը մտքի ինչ ճարպկություն կդրսևորի, որպեսզի գոնե անձամբ ինքն ազատվի այդ «գործը» քննելու փորձությունից:

Մեծ հաշվով, դժվար է չհամաձայնել այն մասնագետների հետ, որոնք կարծում են, որ քաղաքացիական ու մասնագիտական բացարձակ համարձակություն ունեցող որևէ դատավոր պետք է տվյալ «գործը» հայտարարեր առոչինչ, իրավագիտական զավեշտ կամ անհեթեթություն, կարճեր «գործը», իսկ Կաթողիկոսին ու եպիսկոպոսներին էլ ճանաչեր անմեղ կամ անպարտ: Ավելին, ընդհանրապես վարույթ էլ չպետք է ընդունեին:

Բայց չպահանջենք ավելին այն բանից, ինչ չափով համարձակություն դրսևորել են նախորդ դատավորները:

Ու ողջ խնդիրն այն է, որ սա սոսկ «գործ» չէ, իր ողջ խայտառակությամբ հանդերձ, սա սոսկ Եկեղեցու հոգևոր առաջնորդին առաջադրված մեղադրանք չէ:

Հիշեցնենք, որ «գործն» ինքնին ոչ մի բան է: ՀԱԵ թեմերից մեկի առաջնորդը ազատվել է ծառայությունից, նշանակվել է այլ թեմակալ առաջնորդ: Դա բացառապես ՀԱԵ ներքին գործն է: Բայց Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմող քաղաքական իշխանության ղեկավարը այդպիսով էլի մի առիթ է նկատել՝ Կաթողիկոսի ու Եկեղեցու դեմ ճնշումների համար: Աշխարհիկ դատարանը որոշել է, որ հեռացվածը դեռ հոգևորական է ու թեմակալ, իսկ Մայր Աթոռն էլ պիտի դատարանի որոշումը կատարի: Դա աբսուրդից էլ այն կողմ է:

Ի դեպ, այլ եկեղեցիներ, տարբեր կրոնական կազմակերպություններ, աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն, նույնպես ընդգծում են Եկեղեցու ինքնավարության սկզբունքը:

Բայց դա կրոնաբանական վեճ չէ:

Ամենայն հայոց կաթողիկոսի ու եպիսկոպոսների դեմ մեղադրանքով «գործը», կարծում ենք, պետք է դիտարկել ընթացիկ իրավաքաղաքական իրողությունների շրջածիրում:

Ինչպես քաղաքական ընդդիմության լիդերների դեմ «գործերը», ինչպես ընդդիմության դեմ հալածանքները, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ այս «գործը» նույն քպական դրսևորումների ու քայլերի տրամաբանության մեջ են:

Ո՞րն է այդ «տրամաբանությունը»: Խոսքն այն մասին է, որ Փաշինյանի իշխանությունը խնդիր ունի հետևողականորեն չեզոքացնել դիմադրության բոլոր օջախները, բոլոր այն կենտրոններն ու ուժերին, որոնք կարող են դիմադրել կամ որոնք ընդունակ են առաջնորդել դիմադրող ժողովրդին: Խնդիրը, մեծ հաշվով, բոլոր ազգային, հայակենտրոն ու հայաստանակենտրոն ուժերի չեզոքացումն ու մեկուսացումն է:

Այդ է պատճառը նաև, որ Փաշինյանը պարբերաբար Հայ առաքելական եկեղեցին ներքաշում է դեպի քաղաքական դաշտ, ՀԱԵ մասին խոսում է որպես մի ինչ-որ կուսակցության մասին: Մինչդեռ հանրահայտ է, որ Եկեղեցին ինքնին վեր է զուտ քաղաքական, առավել ևս՝ կուսակցական իրողություններից:

Սակայն Փաշինյանը նման հայտարարություններ է անում նախ՝ ընկալման տիրույթում եկեղեցին աշխարհիկացնելու, ապա արդեն որպես «ընդդիմադիր կուսակցություններից մեկը» քաղաքական հալածանքների ենթարկելու իր մոտեցումները «լեգիտիմացնելու» համար:

Մեծ հաշվով, առնվազն Եկեղեցու պարագայում դա նրան դեռևս չի հաջողվում՝ չնայած խայտառակ հալածանքներին ու հոգևորականության դեմ ահաբեկչական, շանտաժային, նաև պառակտիչ քայլերին ու ջանքերին: Հայ առաքելական եկեղեցին մնում է ամուր, իր դիրքերում, հասկանալի է՝ հանրության, ժողովրդի գործնական աջակցությամբ:

Բայց մյուս կողմից՝ հանրահայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքների, հետապնդումների անհրաժեշտության մասին հրապարակայնորեն պահանջներ է ներկայացրել հայության թշնամի, ադրբեջանական «հոգևոր առաջնորդ» Ալահշուքյուր Փաշազադեն: Հանրահայտ է նաև, որ նրա ու Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված մեղադրանքները գրեթե նույնական են, համահունչ:

Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքները և դրա դիտարկվող դրվագներից մեկը՝ վերոնշյալ «գործը», ադրբեջանաթուրքական կապիտուլ յացիոն պահանջների ընդհանուր փաթեթում են:

Նաև այս ծանր հանգամանքը, կարծում ենք, արժե, որ նկատի ունենան իշխանությունից կախվածության մեջ գտնվողները, որոնք որևէ կերպ առնչվում են նշված «գործին»:

Հ.Գ.-Ի դեպ, նույն Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հունիսին՝ դեռ «մեկ ամսական վարչապետ» լինելով, հետևյալ հայտարարությունն էր անում. «Պետությունը և եկեղեցին անջատ են, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին»: Չնայած, երբ չի իր նախկին հայտարարությունների հակառակն արել, որ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է