Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Monument Watch-ը հոդված է հրապարկել․

«Բաքվում «Շարգ-Գարբ» (Sharg-Garb) հրատարակչության կողմից լույս է տեսել «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» (Heritage of Western Azerbaijan) հետազոտական շարքի առաջին հատորը՝ «Ադրբեջանական գերեզմանոցների համակարգված ոչնչացումը Հայաստանում. հետևանքները և միջազգային իրավական պատասխանատվությունը» խորագրով։ 902 էջանոց աշխատությունը ներկայացվում է որպես նախատեսվող հինգհատորյակի առաջին հատոր և հավակնում է գիտական հետազոտության ու փաստաթղթավորման աշխատանք լինել։ Հաջորդ հատորները նախատեսվում է նվիրել Հայաստանում իբրև թե ոչնչացված մզկիթների, սրբավայրերի և դամբարանների ուսումնասիրությանը (https://dx.doi.org/10.2139/ssrn.5481906):

Այնուամենայնիվ, աշխատությունը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկուսացված գիտական հրատարակություն, այլ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից հետևողականորեն առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական հայեցակարգի համատեքստում, որն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական պատմական և քաղաքական հավակնությունները ձևակերպելու և տարածելու նպատակով։

Գրքի հեղինակներն ու նախագծի ղեկավարներն են Ազիզ Ալեքպերլին և Սաբուհի Հուսեյնովը (https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=5481906)։ Հրատարակության պատրաստմանը մասնակցել է գիտական և փորձագիտական մեծ խումբ, այդ թվում՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ադալաթ Վալիևը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քերիմ Շուքյուրովը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գյուլչոհրա Մամեդովան, պատմական գիտությունների փիլիսոփայության դոկտոր Նազիմ Մուստաֆան, աշխարհագրական գիտությունների փիլիսոփայության դոկտոր Շամիլ Ազիզովը, ինչպես նաև Նազիմ Իսմայիլովը, Սարրաֆ Հուսեյնովը և Իսմայիլ Ջաբրայիլովը։

«Արևմտյան Ադրբեջան» անվանումը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ կիրառվող արհեստական քաղաքական-քարոզչական եզրույթ է, որը Հայաստանի որևէ ճանաչված պատմական կամ ժամանակակից աշխարհագրական անվանում չէ։ Դրա կիրառումն ու տարածումը հատկապես ակտիվացել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Իլհամ Ալիևի նախագահության շրջանում՝ ներառվելով պետական քաղաքականության, պաշտոնական հայտարարությունների, կրթական ու քարոզչական նյութերի և տարբեր «հետազոտական» նախաձեռնությունների մեջ։ Այս համատեքստում նման հրատարակությունները կարող են դիտարկվել որպես պատմական հիշողության քաղաքականացման և տարածքային հավակնությունների համար պատմական-գիտական հիմնավորում ստեղծելու գործիք։

Աշխատության մեջ պնդվում է, որ ուսումնասիրված 201 գերեզմանոցներից 157-ը՝ 78,1 տոկոսը, իբրև թե ամբողջությամբ ոչնչացվել կամ հողին են հավասարեցվել, իսկ ևս 42-ը՝ 20,9 տոկոսը, ենթարկվել են ծանր վանդալիզմի և թալանի։

Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ ուսումնասիրությունն ինքնին կառուցված է «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական եզրույթի շրջանակում՝ ուսումնասիրվող տարածքները ներկայացնելով որպես ադրբեջանական ժառանգության տարածք։ Այսպիսով, քաղաքականորեն նախանշված տարածքային պատկերացումը դառնում է հետազոտության մեկնակետ, ինչն էապես ազդում է դրա պատմական մեկնաբանության վրա։

Վերջին տարիներին Ադրբեջանում ձևավորվել է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը տարածող հրատարակությունների, կայքերի, ֆիլմերի, քարտեզների, գիտաժողովների և այլ տեղեկատվական ու «հետազոտական» նախաձեռնությունների համակարգ։ Դրանց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքը հետևողականորեն վերանվանվում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայկական մշակութային, պատմական ժառանգությունը վերաիմաստավորվում է ադրբեջանական պատմության շրջանակում։ Այս համատեքստում կեղծ կամ քաղաքականապես ուղղորդված «հետազոտությունների» միջոցով պատմական նարատիվի ձևավորումը կարող է ծառայել տարածքային հավակնությունների գաղափարական և տեղեկատվական հիմնավորմանը»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու