Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքում փետրվարի 22-ի ժամը 12.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Գավառ քաղաքներում ուժեղ քամի է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:



