Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» երկշաբաթյա ծրագրին՝ խորացնելով իրենց գիտելիքները հեռահաղորդակցության ոլորտում կիբեռանվտանգության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։

Ucom-ի մասնագետները պատանիների համար անցկացրեցին տեսական և գործնական հանդիպումներ՝ ներկայացնելով թիմային աշխատանքի և ճգնաժամերի կառավարման առանձնահատկությունները, արդյունավետ հաղորդակցության սկզբունքները, հեռահաղորդակցության ոլորտում կիբեռանվտանգության դերը, ինչպես նաև ոլորտում առկա մասնագիտական և կարիերայի հնարավորությունները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվելու տարբեր ուղղությունների մասնագետների հետ, ծանոթանալու նրանց աշխատանքին և քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը։

«Junior Academy»-ն ձևավորվեց որպես «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» նախաձեռնության շարունակություն։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ցանկություն էին հայտնել ավելի մոտիկից ծանոթանալու Ucom-ի աշխատանքին և հասկանալու, թե ինչպես են ստացած գիտելիքները կիրառվում իրական աշխատանքային միջավայրում։ Նրանց հետաքրքրությանը արձագանքելով՝ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց երկշաբաթյա ծրագիրը։

«Ucom-ի համար երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը միայն կրթական նախաձեռնություն չէ, այլ ներդրում Հայաստանի տեխնոլոգիական ներուժի զարգացման մեջ։ Տեխնոլոգիական ոլորտի առաջընթացը կախված է ոչ միայն նոր լուծումներից, այլև այն մարդկանցից, որոնք ստեղծելու և զարգացնելու են դրանք։ Մենք միշտ պատրաստ ենք մեր փորձը, գիտելիքն ու մասնագիտական միջավայրը հասանելի դարձնել երիտասարդներին՝ օգնելով նրանց ավելի վստահ պատկերացնել իրենց հնարավորությունները և ապագա մասնագիտական ուղին», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Junior Academy»-ն Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի համագործակցության հերթական քայլն է՝ ուղղված երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանը, տեխնոլոգիական գիտելիքների զարգացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։ Նախաձեռնության միջոցով պատանիները հնարավորություն են ստանում ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերել, այլև դրանք կապել իրական աշխատանքային միջավայրի և տեխնոլոգիական ոլորտում ապագա մասնագիտության ընտրության հետ։

Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո