Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները ՌԴ-ի միջազգային հավաքում զբաղեցրել են առաջին տեղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հավաքական թիմը ՌԴ Պերմ քաղաքում մասնակցել է «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքին և տարբեր պետությունների 42 թիմերի շարքում զբաղեցրել է առաջին տեղը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմամարզական վարժարանի սաները հայրենիք կվերադառնան փետրվարի 22-ին Մոսկվայից «Զվարթնոց» օդանավակայան ժամանող SU1862 չվերթով:



