AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիգերի մայրաքաղաք Նիամեյում ապստամբությունը ճնշելուց հետո տասնյակ զինվորականներ են ձերբակալվել, հաղորդում է Associated Press (AP)-ն։
AP-ի տվյալներով՝ RTN պետական հեռարձակողը տարածել է տասնյակ ձերբակալվածների՝ հիմնականում երիտասարդ զինվորների կադրեր։ Նիամեյի տարբեր շրջաններում բախումները շարունակվել են մի քանի ժամ, որից հետո անվտանգության ուժերը աստիճանաբար վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը՝ ձերբակալելով և չեզոքացնելով ցուցարարներին։
AFP-ն, իր հերթին, հայտնել է, որ նախագահական գվարդիայի կողմից 101-րդ ռազմաօդային բազան վերադարձնելու գործողության ընթացքում սպանվել են ապստամբության մի քանի մասնակիցներ։ Նիգերիայի իշխանությունները դեռևս պաշտոնական տվյալներ չեն հրապարակել ձերբակալվածների, զոհվածների կամ վիրավորների թվի վերաբերյալ։
Ավելի վաղ Նիգերում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Վորոպաևը TASS-ին հայտնել էր, որ Նիգերի զինվորականները օգնություն են խնդրել Աֆրիկյան կորպուսից, որը տեղակայված է Նիամեյի օդանավակայանի համալիրի 101-րդ ռազմաօդային բազայում։
Հետևեք մեզ՝ այստեղ



