Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաչեի կնոջ անկեղծ խոստովանությունն ամուսնու և երեխա ունենալու մասին ու նոր ֆոտոշարքը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հումորիստ, դերասան Վաչեն և «ImYerevan.com»- ի տնօրեն, «Երևան 2.0» նախագծի ղեկավար Գայանե Մանուկյանն արդեն 2 տարի է, ինչ ամուսնացած են։ Զույգն օրերս լուսանկարվել է BlogNews-ի համար։ Մեր ֆոտոշարքի թեման նկարչությունն էր, քանի որ այս զույգի առաջին հետաքրքիր զրույցը հենց կերպարվեստի շուրջ է ծավալվել։ Ազատ ժամանակ Գայանեն նկարում է: Իհարկե, Վաչեի հետ արված ֆոտոշարքը չէր կարող առանց հումորի անցնել։) Մինչ դերասանը կեցվածք էր ընդունում՝ կարծելով, թե կինն իրեն է նկարում, Գայանեն նկարում էր ամուսնու հագի շապիկը։)

Ինչ վերաբերում է զրույցին, BlogNews-ի՝ հայտնիների կանանց հետ զրույցների շարքը համալրեցինք ևս մեկով։ Գայանեն անկեղծ պատմեց, թե ինչպես են սկսվել իր և Վաչեի հարաբերությունները, ինչ է փոխվել ամուսնությունից հետո և, իհարկե, ընտանիքի համալրման մասին։) Ի դեպ, Գայանեն նշեց, որ շատ երջանիկ է Վաչեի կողքին, քանի որ իր կողքին այնպիսի տղամարդ է, ով իրեն թևեր է տալիս։

-Գայանե, Ձեր հարցազրույցներից մեկում կարդացի, որ չէիք կարծում, որ Ձեր և Վաչեի միջև կարող է ինչ-որ հարաբերություն ձևավորվել։ Ինչպե՞ս ստացվեց անցումը և սեր ծնվեց։

-Ինձ համար կան մի քանի արժեքներ, որոնք անչափ գնահատում եմ՝ հումորի զգացումն ու կինոյի, մշակույթի, կերպարվեստի հանդեպ հետաքրքրվածութունը։ Դա շատ բան է ասում մարդկային տեսակի մասին։ Երբ մենք ծանոթացանք, ես բնակվում էի ԱՄՆ-ում և չէի ճանաչում Վաչեին։ Դեռ «Բազե»-ից ճանաչում էի Արմուշին, հենց նա էլ ինձ ասաց, որ եկել են հյուրախաղերի, հրավիրեց «Վիտամինի» ելույթին, այնուհետև գնացինք  երեկույթի։ Այդպես էլ ծանոթացանք։ Այնպես էր ստացվել, որ ես ու Վաչեն իրար կողքի էինք նստած ու հետաքրքիր զրույց սկսեցինք կինոյի, կերպարվեստի մասին։ Այնպիսի նկարիչներից էինք խոսում... շոկի մեջ էի, որ նա ճանաչում է այդ նկարիչներին։ Այդ շփումն ինձ համար շատ հետաքրքիր էր մարդկային առումով և երկարաձգվեց, իրենք մեկնեցին, իմ ու Վաչեի շփումը մնաց։ 5-6 ամիս հետո Վաչեն  վերադարձավ ԱՄՆ և մեր հարաբերություններում նոր փուլ սկսվեց։

-Ամուսնությունից հետո ի՞նչ փոխվեց։ Որքան էլ երկար ընկերություն անեք, հետաքրքիր լինեք միմյանց համար, կենցաղն այլ հարթություն է, որում  նորովի ես ճանաչում մարդուն։

-Իրականում դա կարծրատիպ է, կամ էլ  իմ բախտն է բերել, համենայն դեպս, իմ մեր զույգն ինձ համար այն զույգն է, ինչպիսին ես պատկերացնում էի։

-Իսկ վեճեր ունենո՞ւմ եք, ինչի՞ վերաբերյալ են հիմնականում լինում տարաձայնությունները։

- Մենք երբեք չենք վիճում, քննարկում ենք։ Մեր դեբատները, քննարումները մինչ օրս չեն դադարել, հուսով եմ՝ չեն էլ դադարի։ Կարող են լինել շատ բուռն դեբատներ, սակայն դա երբեք չի անցնում վեճի սահմանը։ Մեր կենցաղն էլ բավականին կոնստրուկտիվ ու զիջողական է, ինչը երկուստեք աշխատանքի արդյունք է։ Դա օդից չի լինում։ Մենք աշխատում ենք, որ հանկարծ կենցաղը չմտնի մեր հարաբերությունների մեջ, թե չէ կկորցնենք այն կարևորը, որի շնորհիվ իրար գտել ենք և այդքան գնահատում ենք։

Շատ հաճախ մեր դեբատները լինում են ֆիլմերի, մեր հասարակության, մարդկային արժեքների մասին են։ Քաղաքականությունից աշխատում ենք չխոսել։)

-Իսկ ընտանեկան հարցերի շուրջ բանավեճեր չե՞ն լինում։

-Մեզ մոտ միշտ կոնսենսուս է, չի եղել տարաձայնություն ընտանեկան որևէ հարցի շուրջ։ Դա նաև մեր ընտանիքներից է գալիս։ Մենք իրար շատ նման ընտանիքներում ենք մեծացել, որտեղ մեզ դաստիարակել են մի կողմից դեմոկրատ, մյուս կողմից՝ դիմացինին հարգելու սկզբունքով։ Երբևէ լուրջ կոնֆլիկտ չենք ունեցել։

-Որքան նկատել եմ, Վաչեի մեջ կա հայ տղամարդկանց հատուկ խստություն։

-Այն կերպարները, որոնցով նա ներկայանում է, որևէ կապ չունեն իր իրական  կերպարի հետ։ Այո, Վաչեն խիստ է, և դա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ ինձ հետ պետք է խիստ լինել, դա ձգում է, կողքիդ ուժի զգացողություն է տալիս (իհարկե, չափի մեջ)։ Այդ խստությունը նաև կրթում է ինձ, բայց նա ոչ միշտ է խիստ, միայն այն դեպքերում, երբ զգում է, որ ես կարող եմ սխալվել։ Այդ ժամանակ նա շատ արագ կողմնորոշվում է ու ինձ ճիշտ ուղղորդել։

-Իսկ Դուք ունե՞ք այդ պահանջկոտությունը, որի շնորհիվ Վաչեն չի կորցնում իր զգոնությունը։

-Չէ, ես ավելի շատ փորձում եմ իրեն ինտուիտիվ դաշտում հաղորդակցվելով, իրար զգալով հասկանանք միմյանց, ոչ թե պահանջելով։ Երբևէ ոչինչ չեմ պահանջել, արգելել։ Կարծում եմ՝ տղամարդու համար դա կատաստրոֆիկ բան է։

-Մոտ 3 տարի է՝ միասին եք։ Հարաբերություններում անկումային փուլ ունեցե՞լ եք։

-Հա, իհարկե, առանց այդ դժվարությունների, որոնք հաղթահարել ենք, հետաքրքիր չէր լինի։ Հեշտ չենք գնում կոմպրոմիսի, սակայն երբեք չենք փորձում հրահրել։ Դա շատ դժվար է, որովհետև երբեմն դեմ է սեփական  սկզբունքներին, բայց երբեմն սկզբունքերը վերամշակելով է զույգն ամրանում և հաջորդ խնդիրն ավելի հեշտ է լուծվում։ Առանց նման պահերի անհնար է։

-Դա ավելի շատ հարաբերություների սկզբնակա՞ն փուլում էր, թե ամուսնությունից հետո։

-Ամուսնությունից հետո։

-Ինչպիսի՞ ամուսին է Վաչեն։

- Վաչեն հայ է՝ իր բոլոր բնութագրականներով։ Նա շատ հոգատար, շռայլ, իմ հանդեպ շատ նուրբ և ուշադիր ամուսին է։ Չեմ գովաբանում, իսկապես այդպես է։

Մի քիչ սուբյեկտիվ է, երբ կինն ամուսնու մասին ասում է, որ նա բարի է, բայց Վաչեն իսկապես շատ բարի, հանդուրժող ու չափազանց ընկերասեր է։ Մարդիկ, ովքեր իրեն ճանաչում են, կարծում եմ, դա նկատել են ու գիտեն։

-Իսկ ի՞նչ թերություններ ունի։

-Ինքն իմ թերություններից երբեք չի խոսում, այնպես որ, ես էլ կլռեմ։)

-Միմյանց ազդեցությամբ փոխվե՞լ եք։

-Այո ու այնքան լավ է, երբ ոչ թե փորձում ես փոխել մարդուն, այլ նա փոխվում է քո ներկայությամբ և ազդեցությամբ։ Իմ դեպքում այդպես է եղել, ես շատ հարցերում փոխվել եմ, կարծում եմ՝ ինքն էլ։ Հաստատ մենք նույնը չենք, ինչ 2 տարի առաջ։ Նաև՝ շատ ենք նմանվել. մենք իրար լրացնում ենք մեր գույներով։ Առաջին հայացքից մենք տարբեր ենք, սակայն վերջերս մենք էլ էինք խոսում այդ մասին ու մի արտահայտություն արեցինք՝ ինչքան ենք նմանվել իրար։ Կես խոսքից, լռությունից հասկանում ենք իրար, ինքը մտածում է, ես ասում եմ կամ հակառակը։

-Ռոմանտի՞կ զույգ եք։ Անակնկալներ հաճա՞խ եք անում իրար։

-Նայած ինչպես ենք հասկանում «ռոմնատիկ» ասվածը։ Եթե դա ծաղիկներ նվիրելը կամ երեկույթներ կազմակերպելն է, չէ, սակայն մենք կարող ենք աշխատանքային օրվանից հետո շատ հոգնած գալ տուն, խոսել կյանքից, ընկերներից, գործից, մի բաժակ գինի խմել, ու մեզ համար դա լինի ռոմանտիզմի գագաթնակետը։ Եղել են նաև դեպքեր, որոնք գուցե կարելի է բնորոշել որպես ռոմանտիկ։ Օրինակ՝ մեր հանդիպումներից մեկը Կալիֆոռնիայում՝ «Six Flags»-ում էր, որն ինձ համար շատ վախենալու տեղ է, սակայն ես իմ մեջ կարողացա հաղթահարել իմ մեծագույն վախերից մեկը, որպեսզի իր հետ նստեմ աշխարհի ամենավտանգավոր կառուսելներից մեկը։ Ինձ համար դա էլ է ռոմանտիզմի բնորոշիչ։

Ինչ վերաբերում է անակնկալներին՝ ես սիրում եմ անակնկալներ, սակայն մենք այդ առումով շատ «երես առած» ենք ու շատ դժվար է անել մի բան, որն իսկապես շոկի կենթարկի։

-Համատեղ ժամանցի սիրելի տաբերակները որո՞նք են։

-Ֆիլմ դիտել, գինի խմել (ի դեպ, դա մեզ համար ոչ թե ալկոհոլ ընդունելու գործընթաց է, այլ փիլիսոփայություն), միասին ինչ-որ նախագծի շուրջ քննարկումներ անել։ Ինձ համար շատ կարևոր է իր կարծիքը։ Երբ դիտողություններ է ունենում, միանշանակ ընդունում եմ, որովհետև չափազանց կարևորում եմ իր կարծիքը։ Այն շատ արդար ու կշռադատված է, նույնն էլ, կարծում եմ, իմ դեպքում է։ Միասին ենք մարզվում, դա էլ մեզ լիցքավորելու տարբերակ։ Ինչպես նաև՝ շատ ենք սիրում ճամփորդել։

-Գայանե, ինչպես հասկացա, դուք ավելի շատ սիրում եք երկուսով լինել, ոչ թե մարդաշատ տեղերում։

-Հա, մեր սիրելի զբաղմունքներն ընտանեկան են։

-Նախկինում է՞լ եք էդպիսին եղել, թե՞ ձեր փոքրիկ ընտանիքը ձեզ բերեց տուն։

-Նախկինում ոչ ես, ոչ էլ նա էդպիսին չենք եղել, երկուսս էլ էությամբ «դրսի» մարդ ենք, սիրում ենք արտաքին շփում, ակտիվ կյանք, հատկապես՝  ինքը, բայց հիմա շտապում ենք տուն։ Դա շատ կարևոր զգացողություն է, որը քչերն ունեն։ Մենք ձեռք ենք բերել  ու շատ ենք սիրում այդ զացողությունը։

-Տանը Վաչեն Ձեզ օգնո՞ւմ է, կարող է, օրինակ, համեղ մի բան պատրաստել։

-Չէ, բացառվում է։ Մի անգամ խոհանոցային հաղորդման էր գնացել, որի համար 10 անգամ բաղադրատոմսն ասացի, գնաց ուրիշ բան պատրաստեց։) Նա գուրման է, սիրում է համեղ ուտել, բայց երբեք չի պատրաստում։ Մի անգամ շատ ոգևորված ասաց՝ արի օգնեմ, շատ ես հոգնած, 2 րոպե հետո արդեն խոհանոցում չէր։) Ինձ համար դա նորմալ է, ինքս շատ եմ սիրում խոհանոց և հաճույքով եմ պատրաստում։ Ի դեպ, մեր համատեղ սիրելի զբաղմունքներից է միասին ուտելը։  Հատկապես հանգստյան օրերին ինչ-որ յուրահատուկ բան ունենք ուտելու։

Շարունակությունը՝ այստեղ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ