Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միշտ էլ Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման եղել է հանրային ու քաղաքական քննարկումների տիրույթում, ու այդ հարաբերություններն առաջ են ընթացել գործակցության տարբեր տիրույթների շրջանակում, բայց, ահա, առաջին անգամ Հայաստանը որոշել է պաշտոնական հայտ ներկայացնել ԵՄ անդամակցության հարցի շուրջ, ինչը բոլորովին նոր իրողություն է։ Համենայն դեպս, օգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս սրա մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Խնդիրն այն է, որ Հայաստանը նախ պետք է պաշտոնապես դիմի ԵՄ-ին՝ անդամակցության գործընթացի հաջորդ փուլերին անցնելու համար։

Բայց այս պահին, երբ գործընթացը նոր է մեկնարկելու, ԵՄ-ի տնտեսական բլոկին անդամակցելու գործընթացով Հայաստանը բավական վտանգավոր ճանապարհ է վերցնում։ Այնպես չէ, որ Հայաստանը տնտեսական առումով առանձին տարածք է ներկայացնում, որպեսզի հեշտ ու հանգիստ ինտեգրվի եվրոպական տնտեսական համայնքին։ Հայաստանի համար գործում են ԵԱՏՄ առանձին տնտեսական կանոնակարգերը, որի ընձեռած հնարավորություններից Հայաստանն էապես օգտվում է։ Այսինքն, ԵՄ-ին անդամակցելու համար Հայաստանը նախ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ինչը ծայրահեղ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Անգամ Վրաստանը, որը ԵԱՏՄ անդամ չէ, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոշեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացը հետաձգել կամ կասեցնել մինչև 2028 թվականի վերջը։ Ու դրա արդյունքում այսօր Վրաստանը տնտեսական առումով շահում է՝ գրանցելով համեմատա­բար բարձր տնտեսական ցուցանիշներ։

Այսպիսի պատկերը հաշվի առնելով՝ դժվար է գալ այնպիսի եզրահանգման, որ Հայաստանը կարող է շահել սկսվող գործընթացից։ Նախ՝ պարզ է, որ միանգամից ոչ ոք Հայաստանին ԵՄ չի ընդունի, դա տարիների, ինչու չէ՝ նաև տասնամյակների գործընթաց կարող է լինել։ Կան մի քանի երկրներ, որոնք տասնամյակներ շարունակ ունեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն նրանց բանակցային գործընթացը կա՛մ լիովին սառեցված է, կա՛մ առաջխաղացումը չափազանց դանդաղ է։ Այսինքն, բավական երկար ճանապարհ է սպասվում Հայաստանին եվրոպական տնտեսական համայնքին ինտեգրվելու համար, այն էլ՝ դեռևս երաշխավորված չէ՝ ի վերջո, Հայաստանը կդառնա ԵՄ լիիրավ անդամ, թե՝ ոչ։

Մյուս կողմից էլ՝ բնական է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կանոնակարգերն ու չափորոշիչները լիովին տարբեր են, ու քանի դեռ այդ գործընթացն ուժի մեջ կլինի, Հայաստանը կզրկվի ԵԱՏՄ հնարավորություններից՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսությունը մեծապես կապված է ՌԴ-ի ու, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ տնտեսական դաշտի արտոնությունների հետ։ Ճիշտ է՝ Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է, սակայն ռուսական շուկան ու էներգակիրներն այս պահին գրեթե անփոխարինելի նշանակություն ունեն Հայաստանի համար։

Այդպիսով, ԵՄ անդամակցության ճանապարհին Հայաստանը կարող է հայտնվել դժվարին վիճակում, երբ իր դեմ ԵԱՏՄ-ի շրջանակներում սահմանափակումներ կգործեն հատկապես այն պայմաններում, երբ նույնիսկ երաշխավորված չէ, որ Հայաստանն ինտեգրվելու է ԵՄ տնտեսական դաշտին, որի հետ առևտրի ու տնտեսական հարաբերությունների զարգացման համար դեռևս շատ մեծ խոչընդոտներ կան։ Առաջինն ապրանքների համար նախատեսվող հատուկ պահանջներն են՝ սերտիֆիկացման, թափանցիկության, որակի և այլն։ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նաև երկրի ներքին օրենսդրությունը, տնտեսական, դատական և պետական կառավարման համակարգերը լիովին համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին (Կոպենհագենյան չափանիշներ)։

Մյուսը լոգիստիկայի հարցն է, քանի որ, ի տարբերություն ԵՄ թեկնածու այլ երկրների (Ուկրաինա, Մոլդովա), Հայաստանը չունի ընդհանուր ցամաքային սահման ԵՄ որևէ անդամ պետության հետ։ Հայաստանի երկաթուղային ցանցը կապված չէ Եվրոպայի հետ։ Դեպի Իրան երկաթգիծ չկա, իսկ դեպի Վրաստան գործող գիծն ունի սահմանափակ թողունակություն և տեխնիկապես հնացած է։ Ապրանքները կա՛մ Թուրքիայով պետք է գնան Եվրոպա, կա՛մ էլ Վրաստանով և Սև ծովով, այնինչ մեր կապը Ռուսաստանի հետ ավելի սերտ է՝ հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը։

Ու բացառված չէ նույնիսկ, որ կարող է անգամ գալ մի պահ, երբ Հայաստանը լիովին հրաժարվի ԵՄ տնտեսական միավորմանն անդամակցելու իր որոշումից՝ հաշվի առնելով որոշակի տնտեսական ու անվտանգային շահեր, բայց այդ դեպքում արդեն Եվրոպայի հետ հարաբերությունները կտուժեն։ ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ, որ մի օր հայտ ներկայացնես, իսկ հետո հաջորդ օրը հետ կանչես։ Բնական է, որ այդ դեպքում Բրյուսելում իրենց խաբված կզգան ու ավելի կոշտ քաղաքականություն կորդեգրեն Հայաստանի նկատմամբ։

Խնդրի մյուս կողմում էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցն է։ Այսինքն, եթե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցն ընթացք ստանա, էապես կտուժեն Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, Մոսկվայից էլ արդեն առավել կոշտ քաղաքականության կանցնեն Հայաստանի նկատմամբ։

Ուստի, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող խոշոր գործընկերներից որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վատթարանալու են՝ կա՛մ ԵՄ-ի, կա՛մ էլ Ռուսաստանի։

Այնինչ, Հայաստանի շահերից է բխում երկու կողմի հետ էլ աշխատել ու հարաբերությունները զարգացնել։ Ու դրա փորձը կա։ Մի ժամանակ Հայաստանը, միաժամանակ լինելով ԵԱՏՄ անդամ, օգտվում էր ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), ինչը հնարավորություն էր տալիս տեղական ծագման շուրջ 6200 անուն ապրանքատեսակ դեպի ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ խիստ ցածր մաքսատուրքերով։ Այս համակարգը հայկական և օտարերկրյա գործարարներին թույլ էր տալիս արտադրություն հիմնել Հայաստանում և ունենալ արտոնյալ մուտք ինչպես եվրոպական, այնպես էլ եվրասիական շուկաներ։ Ու ինչ-որ առումով Հայաստանը կապող օղակ էր ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև։

Ըստ շատ մասնագետների, անհամեմատ ճիշտ կլիներ, եթե «կա՛մ-կա՛մ»-ի օրակարգը սեղանի վրա դնելու փոխարեն Հայաստանը շարունակեր «և՛-և՛»-ի հաջողված տարբերակը, որի արդյունքում Հայաստանը մուտք չէր գործի աշխարհաքաղաքական բախման դաշտ ու աշխարհաքաղաքական հակասությունների ջրից չոր դուրս կգար՝ առավել քիչ կորուստներով։ Սակայն ունենք այն, ինչ ունենք, երկու խոշոր տնտեսական բլոկները համատեղելու փոխարեն Փաշինյանը որոշել է հակադրել դրանք միմյանց, իսկ դրա արդյունքում պարզ է, որ Հայաստանը շահած դուրս չի գալու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ