Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»
ՔԱՂԱՔԱԿԱՆԻրավապահ մարմիններն այսօր վաղ առավոտից ձեռնամուխ են եղել վարչախմբի պարագլխի` նախօրեին ԱԺ-ի ամբիոնից տված հրահանգի իրագործմանը, այն է` «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների և մերձավորների նկատմամբ քրեական հետապնդմանը:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է վարչախմբի պարագլխի կողմից իրավապահ մարմինները որպես քաղաքական հաշվեհարդարի կույր գործիք օգտագործելու հանցավոր գործելակերպը և կոչ է անում իրավապահ և դատական համակարգին զերծ մնալու քաղաքական իշխանության կամակատարը դառնալու պրակտիկայից, և իրենց գործունեության մեջ խստորեն առաջնորդվել օրենքի պահանջներով։
Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը։
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



