Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն Մարուքյան

ԲԼՈԳ

2023 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքով։ Միաժամանակ նա արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է։

Այս քայլի հիմքում այն հաշվարկն էր, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ տարածքով ճանաչելուն Ադրբեջանը կպատասխանի համարժեք քայլով՝ կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կազատի իր կողմից օկուպացված՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքները։

Սակայն Ադրբեջանը բոլորովին այլ կերպ վարվեց։ Հայաստանի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչումն Ադրբեջանն օգտագործեց բոլոր միջազգային հարթակներում՝ պնդելու համար, որ այլևս ո՛չ միջազգային որևէ ատյան, ո՛չ էլ Հայաստանը իրավասու չեն քննարկելու Լեռնային Ղարաբաղին առնչվող որևէ հարց, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցն այսուհետ Ադրբեջանի ներքին հարցն է։

Միևնույն ժամանակ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը որևէ կոնկրետ քարտեզի հիման վրա չճանաչեց։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հետագայում ստիպված եղավ վերանայել Հայաստանի տարածքի՝ իր իսկ հայտարարած չափը՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը դարձնելով 29 հազար 743։

Այժմ Փաշինյանը կրկին որդեգրել է նույն՝ չաշխատող և ձախողված մարտավարությունը։ Նա հայտարարում է, որ Տիգրանաշենը պատկանում է Ադրբեջանին՝ միաժամանակ նշելով, որ Արծվաշենը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը՝ ըստ ամենայնի ակնկալելով, որ Ադրբեջանն էլ համարժեք քայլ կանի՝ կճանաչի Արծվաշենը որպես Հայաստանի Հանրապետության տարածք և այն վերադարձնելու պատրաստակամություն կհայտնի։

Բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ, ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս Հայաստանը միակողմանի զիջման է գնում՝ անհիմն և անիմաստ կերպով իր տարածքի մի մասը՝ Տիգրանաշենը, հռչակելով Ադրբեջանին պատկանող տարածք։ Իսկ Արծվաշենի հարցը մնալու է սահմանազատման գործընթացի օրակարգում, ինչպես մինչ օրս չլուծված են մնում Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող մյուս տարածքների հարցերը։

Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա անգամ մեկ միլիմետր հող, որը պատկանում է Ադրբեջանին, և չկա որևէ իրավական հիմք, որով ադրբեջանական կողմը կարող է վիճարկել այս պնդումը։ Դա նաև հենց Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արտահայտած դիրքորոշումն էր, որն իրավական և հիմնավոր էր։

Եթե անգամ այսօր Փաշինյանի դիրքորոշումը փոխվել է, դրանից իրավական հիմքերը չեն փոխվել։

Ադրբեջանն այս ամբողջ ընթացքում որևէ ապացույց չի ներկայացրել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրեն պատկանող հողեր կան։ Չի ներկայացրել, որովհետև իրականում նման իրավական հիմքեր ՉԿԱՆ։

Վթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը