Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա Սողոմանյան
ԲԼՈԳԵւ եւս խաղաղության զՏէր աղաչեսցուք...
Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի։ Այսօր ԱԺ-ում հայտարարում է, որ, իբրև թե, Պատարագի կամ տարբեր ծիսակատարությունների ժամանակ հնչող աղոթքը (եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք) և Արցախի հիշատակումը հակասում են իրար։ Իբրև թե Արցախի հիշատակումը խոչընդոտում է խաղաղության օրակարգը։ Սա իր էս հալով անգամ մեր աղոթքն ու պատարագն է ուզում ուղղորդել։ Բայց թող սրա կործանիչ քարոզներին հավատացողներն իմանան, որ դարեր շարունակ մեր Եկեղեցու հայրերը շատ էլ լավ հասկացել են, որ խաղաղությունը միայն Աստծուց խաղաղություն աղերսելով չի լինում, այլ դրա հետ մեկտեղ զորանալով ու իմաստնանալով է լինում, քանի որ Աստծու կամքը նախապայմանն է, իսկ զորանալը այդ կամքը կյանքի կոչելու հնարավորությունն է։ Ու մեր հայրերը դարեր շարունակ չեն մտածել, որ խաղաղությունը անվերջ ու ստորացուցիչ զիջումների շարքն է։ Իսկ Արցախի Հանրապետությունը մեր զորանալու, հետևապես խաղաղ ապրելու առհավատչյան էր:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



