Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲքի պատճառով փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը: Արագածի, Թալինի, Մարտունու, Վարդենիսի և Մեղրու տարածաշրջաններում ուժեղ քամիներ են: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:



